Bloomberg․ Թրամփը ցանկանում է տեխնոլոգիական բիզնեսին պարտադրել 15 միլիարդ դոլար ներդնել էլեկտրակայանների կառուցման մեջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը և երկրի հյուսիս-արևելյան մի շարք նահանգների նահանգապետեր առաջարկում են պարտադրել խոշոր տեխնոլոգիական ընկերություններին ներդրումներ անել նոր էլեկտրակայանների կառուցման մեջ։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ նշելով, որ խոսքը մոտ 15 միլիարդ դոլարի մասին է։
Նախաձեռնության նպատակը էներգատար տվյալների կենտրոնների աճի պայմաններում էլեկտրաէներգիայի պակասի հաղթահարումն է, ինչպես նաև բնակչության համար սակագների հնարավոր բարձրացումը կանխելը։ Թրամփի խոսքով՝ արհեստական բանականության և տվյալների կենտրոնների բումի հետևանքով առաջացած ծախսերը պետք է կրեն հենց տվյալների մշակման կենտրոնները, այլ ոչ թե ամերիկյան տնային տնտեսությունները։ «Ես չեմ ուզում, որ ամերիկացիները տվյալների կենտրոնների պատճառով ավելի թանկ վճարեն էլեկտրաէներգիայի համար», — ընդգծել է նախագահը։
Bloomberg-ի տվյալներով՝ իշխանությունները նախատեսում են PJM Interconnection LLC ցանցային օպերատորին հանձնարարել հատուկ աճուրդի անցկացում, որի շրջանակում տեխնոլոգիական հսկաները կարող են մասնակցել մինչև 15 տարվա պայմանագրերով գազային և ատոմային էլեկտրակայանների կառուցմանը։ Ավելի վաղ Reuters-ը հայտնել էր, որ ԱՄՆ-ում էլեկտրաէներգիայի գներն արդեն աճել են՝ 2025 թվականի աշնանը հասնելով ռեկորդային մակարդակի, իսկ տվյալների կենտրոնների արագ աճը շարունակում է մեծացնել էներգիայի պահանջարկը՝ լրացուցիչ ճնշում գործադրելով բնակչության կոմունալ վճարների վրա։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)