Ֆուտզալի Հայաստանի հավաքականը ընկերական խաղում վստահ հաղթանակ է տարել Լիբանանի ընտրանու նկատմամբ
Սպորտ
Եվրո 2026-ին պատրաստվող ֆուտզալի Հայաստանի ազգային հավաքականը անցկացրել է վերջին ընկերական հանդիպումը։ՀՖՖ Ֆուտբոլի ակադեմիայում Ռուբեն Նազարեթյանի թիմը 8-3 հաշվով առավելության է հասել Լիբանանի հավաքականի նկատմամբ։Մեր ընտրանին ուսումնամարզական հավաքը կշարունակի մինչև հունվարի 18-ը։ Եվրոպայի առաջնության առաջին խաղը Հայաստանի ազգային հավաքականը կանցկացնի հունվարի 22-ին՝ Ուկրաինայի ընտրանու դեմ։ Հունվարի 25-ին Ռուբեն Նազարեթյանի թիմը կհանդիպի Չեխիայի թիմի, իսկ հունվարի 28-ին՝ Լիտվայի հավաքականի հետ։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)