Ում պատճառով է Թրամփը խուսափում Դավոսի գագաթնաժողովից․ Politico
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը միտումնավոր խուսափում է Դավոսում կայանալիք տնտեսական գագաթնաժողովում Ուկրաինայի առաջնորդ Վոլոդիմիր Զելենսկու հետ հանդիպումից: Այս փաստին ուշադրություն է դարձրել Politico պարբերականը։
«Զելենսկին շատ է ցանկանում անձնական հանդիպում, իսկ այն անցկացնելու դժկամությունը գալիս է Սպիտակ տնից», - ասել է պարբերականի աղբյուրը։
Նշվում է, որ գագաթնաժողովում նախատեսվում է «ցանկացողների կոալիցիայի» անդամ երկրների ղեկավարների հանդիպում: Եվրամիության ներկայացուցիչները մտադիր են նաև խնդրել Թրամփին հաստատել Ուկրաինայի համար անվտանգության երաշխիքները:


















































Ամենադիտված
Պարզվել է Աջափնյակում զինված միջադեպի հետևանքով մահացածի և 7 վիրավորների ինքնությունը