Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն գոյություն ունի իր շնորհիվ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ առանց դաշինքին իր ներդրման «ՆԱՏՕ-ն այսօր գոյություն չէր ունենա»։ Նա այս հայտարարությունն արել է Ֆլորիդայում տեղի ունեցած մամուլի ասուլիսում, գրում է Reuters-ը։
«Ես ավելին եմ արել ՆԱՏՕ-ի համար, քան որևէ մեկը։ Ես չեմ կարծում, որ մենք այսօր ՆԱՏՕ կունենայինք», - ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Հունվարի 5-ին Թրամփը հայտարարել է Գրենլանդիայի նկատմամբ վերահսկողություն հաստատելու ծրագրերի մասին՝ իր երկրի ազգային անվտանգությունն ապահովելու համար։ Կղզու իշխանությունները դեմ են արտահայտվել ԱՄՆ ծրագրերին, և ՆԱՏՕ-ի մի քանի եվրոպական երկրներ հայտարարել են, որ համատեղ հետախուզական առաքելություն կիրականացնեն Գրենլանդիայում։


















































Ամենադիտված
«Լևոն արքայի» նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել տնային կալանքը (տեսանյութ)