Թրամփը հայտնել Է Մեծ Բրիտանիայի «մեծ հիմարության» մասին
Աշխարհ
Մեծ Բրիտանիայի կողմից Դիեգո Գարսիա կղզին Մավրիկիոսին հանձնելը, որտեղ գտնվում է ԱՄՆ ռազմակայանը, բացարձակ թուլության և մեծ հիմարության քայլ է: Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, փոխանցում է The Guardian-ը։
«Ցնցող է այն փաստը, որ ՆԱՏՕ-ի գծով մեր «փայլուն» դաշնակիցը ծրագրում է առանց որևէ պատճառի հանձնել կղզին, որտեղ գտնվում է ԱՄՆ կենսական նշանակության ռազմակայանը», - հայտնել է քաղաքական գործիչը: Նա նշել է, որ այդ քայլը Ռուսաստանի և Չինաստանի կողմից կդիտվի որպես թուլության նշան:
ԱՄՆ առաջնորդը այս իրավիճակը կապել է Գրենլանդիայի հարցի հետ՝ կոչ անելով Դանիային և նրա եվրոպացի դաշնակիցներին «ճիշտ վարվել» և ազգային անվտանգության նկատառումներից ելնելով կղզին հանձնել ԱՄՆ-ին:


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է