Թրամփը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հետ քննարկել է Գրենլանդիայի հարցը
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն իր Truth Social էջում հայտնել է, որ զանգահարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեին և քննարկել Գրենլանդիան։
«Ես շատ լավ հեռախոսազրույց ունեցա ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ Գրենլանդիայի հարցի վերաբերյալ», - կիսվել է ամերիկացի նախագահը։
Նա հավելել է, որ Շվեյցարիայի Դավոսում մի քանի հանդիպումներ կանցկացնի տարբեր կողմերի հետ Գրենլանդիայի հարցի վերաբերյալ։ Նա ասել է, որ բոլորին հստակեցրել է, որ Գրենլանդիան ազգային և համաշխարհային անվտանգության համար գերակա նշանակություն ունի, և «հետդարձի ճանապարհ չկա»։
Հունվարի 20-ին Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ զգուշացրել է Դանիային ենթադրյալ «ռուսական սպառնալիքի» մասին։
Նա նաև հավելել է, որ ամերիկյան կողմը այս շաբաթ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում կբարձրացնի Գրենլանդիան ձեռք բերելու հարցը, քանի որ Դանիան ի վիճակի չէ պաշտպանել երկիրը։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է