Թրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարով Ռուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ը Աշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքները Իսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվել Իրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսով Պուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքին Մեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումը Արաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներին Սերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ Վուչիչ Հայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալը Բիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը «Գագոն ե՞րբ է գալու». Անահիտ Ծառուկյանը երեխաների կարոտի մասին 

2026-ին կակտիվանան «TRIPP» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները․ զեկույց

Քաղաքական

Հայաստանի Հանրապետության արտաքին հետախուզության ծառայությունը հրապարակել է Հայաստանի Հանրապետության արտաքին ռիսկերի վերաբերյալ 2026 թվականի տարեկան զեկույցը։ Ներկայացնում ենք հատված զեկույցից․

Հայաստանի հիբրիդային սպառնալիքները 2026 թվականին

2025 թվականին Հայաստանն առնչվել է հիբրիդային սպառնալիքների նյութականացման տարբեր դրսևորումների, որոնք 2026 թվականի
ընտրություններով պայմանավորված, մեծ հավանականությամբ, կդառնան ավելի ընդգրկուն, ավելի բարդ, ավելի մասշտաբային։

Հայաստանի դեմ հիբրիդային գործողությունները հետապնդում են մի շարք նպատակներ, այդ թվում՝ արժեզրկել ու իմաստազրկել խաղաղության հաստատման հնարավորությունը, դրա փաստը, խաղաղության հասնելու ճանապարհի ձեռքբերումները և դրա հետ
կապված դրական մթնոլորտը, սերմանել դավադրապաշտական մտքեր, որ իբրև թե առկա են գաղտնի համաձայնություններ՝ ուղղված Հայաստանի շահերի դեմ, շահագործել Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցների զգայնությունները՝ մեր հասարակությանը
մատուցելով կեղծ աշխարհաքաղաքական և իրականությանը չհամապատասխանող երկընտրանքներ։

2026 թվականի ընթացքում, մեծ հավանականությամբ, զգալիորեն կակտիվանան մասնավորապես «TRIPP ուղի» նախագծի վրա ազդեցություն ունենալու հիբրիդային գործողությունները։ Ընդ որում, 2025 թվականի երկրորդ կեսին արդեն իսկ ուրվագծվել է, որ ծրագիրը թիրախավորող տարածաշրջանային և արտատարածաշրջանային դերակատարները, մեծ հավանականությամբ, տարբեր նպատակներ հետապնդելով, այդուհանդերձ իրականացնում են որոշակիորեն հատվող գործողություններ։

Հայաստանի դեմ տեսանելի քարոզչությունը հիմնականում իրականացվում է օտարերկրյա պետական/իշխանական մարմինների, այդ
թվում՝ հատուկ ծառայությունների կամ նրանց հետ կապված ռեսուրսների միջոցով։ Քողարկված գործողությունները, որոնք հաճախ
սնուցում և բազմապատկում են տեսանելի քարոզչությունը, օգտագործում են որևէ օտարերկրյա պետական դերակատարի ակնհայտ
հետք չպարունակող կայքէջեր և օգտահաշիվներ՝ առավել կտրուկ, շոկային էֆեկտ առաջացնող թեզեր շրջանառելու նպատակով։

2025 թվականին արձանագրել ենք տարբեր դերակատարների կողմից կեղծ հաշիվների և գովազդների, բոտային ցանցերի միջոցով կեղծ տեղեկատվության, ապատեղեկատվության կամ խեղաթյուրված տեղեկատվության տարածման մարտավարություն։ Շարունակել են աճել
արհեստական բանականությամբ կեղծ տեքստային և տեսաձայնային նյութերի գեներացման հնարավորությունները՝ ձևավորելով ճկուն և
արագ զարգացող գործիքների օգտագործմամբ մեծ ծավալով ապատեղեկատվության տարածման կայուն միտում, որը մեծ հավանականությամբ ավելի մասսայական կդառնա 2026 թվականին։

2025 թվականին արձանագրել ենք այդ թվում իրական հեղինակների և կայքէջերի նմանակող նոր ռեսուրսների օգտագործման դեպքեր, որոնք
մեծ հավանականությամբ ստեղծվել են բացառապես կեղծ տեղեկություններ տարածելու նպատակով։
 Տեղեկատվական վնասարար գործողությունների ամենավտանգավոր միտումը կշարունակի մնալ կեղծ տեղեկությունների առերևույթ աննկատ համադրումն իրական տեղեկությունների հետ, ինչպես նաև դրանց տարածումն ու ամրապնդումը իրական և մեծ լսարան ունեցող առցանց հարթակների և անձանց միջոցով։

Մեր գնահատմամբ՝ 2026 թվականին կպահպանվի օտարերկրյա տեղեկատվական հարթակներում կեղծ տեղեկություններ տեղադրելու,
ապա դրանք տարածաշրջանային դերակատարների պաշտոնական և ոչ պաշտոնական ռեսուրսներով «լեգիտիմացնելու» և տարածելու
միտումը, որի դրսևորումն արձանագրել ենք 2025 թվականին։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Գազի եվրոպական շուկան կանգնած է «ձմեռային խուճապի» առաջՂրիմում Բրիտանիայի վարչապետի՝ Ուկրաինայում զորքեր տեղակայելու հայտարարությունն անվանել են Ռուսաստանի հետ դիմակայության ծրագիրԵվրոպայի ձկնարդյունաբերությունը միլիոնավոր եվրոյի վնասներ է կրել շոգի և երաշտի պատճառովԹրամփի ելույթների վրա խաղադրույքներ կատարած հեռուստահուշարարի օպերատորը կտուգանվի 172 հազար դոլարովՌուսաստանը կարող է բարելավել դիրքերը համաշխարհային տնտեսական վարկանիշներումՌուսաստանից դիզելային վառելիքի արտահանման արգելքը երկարաձգվել է մինչև սեպտեմբերի 30-ըԱշխատանքային խորհրդակցություն՝ ՊՆ ռազմական ոստիկանությունում․ նախանշվել են առաջիկա անելիքներըԻսրայելի վերջին հարվածների հետևանքով Գազայում նոր զոհեր են գրանցվելԻրանի արտաքին առևտրաշրջանառությունը ԱՄՆ-ի գործողությունների հետևանքով նվազել է 25-35 տոկոսովՊուտին․ ոչ մի ժամանակակից միջոց չի փոխարինի ուսուցչի, դասախոսի կամ մենթորի կենդանի խոսքինՄեկնարկել է սիրողական որսաշրջանը. Էկոպարեկային ծառայությունը հսկելու է սահմանված կարգի պահպանումըԱրաղչին դատապարտել է Ճապոնիայում տեղակայված ԱՄՆ F-16 կործանիչների մասնակցությունը Իրանին հասցված հարվածներինՍերբիայում երկու շաբաթից կցուցադրվեն սեփական արտադրության զինված ռոբոտներ․ ՎուչիչՀայաստանի արտահանումը ԵԱՏՄ երկրներ 2,5 անգամ գերազանցել է ԵՄ արտահանման ծավալըԲիշքեկում ՇՀԿ գագաթնաժողովին կմասնակցեն 17 երկրների ղեկավարներ, այդ թվում՝ Փաշինյանը, Ալիևը և Էրդողանը«Գագոն ե՞րբ է գալու». Անահիտ Ծառուկյանը երեխաների կարոտի մասինՍահմանափակում են բանկային քարտերի քանակը․ ի՞նչ կլինի նրանց հետ, ովքեր 20-ից ավելի քարտ ունենՆեպալում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 626-ի․ հարյուրավոր զբոսաշրջիկներ դեռ կապի դուրս չեն եկելԿրեմլը Փաշինյանին կոշտ ուղերձ է հղել․ Իրանն արգելափակել է ՀորմուզըՌուսաստանում մեկ օրում մարվել է 22 անտառային հրդեհԵթե ԱՄՆ-ը կատարի իր պարտավորությունները, մենք կբացենք նաև Հորմուզի նեղուցը․ Փեզեշքիան«Փյունիկի» 21-ամյա կիսապաշտպանը կարիերան կշարունակի Ռուսաստանի Պրեմիեր լիգայումՎուչիչը Մլադիչի մահից հետո մեղադրել է ՄԱԿ-ի դատարանին «ոչ քաղաքակիրթ վարքագծի» մեջԱմերիկացի լրագրողը նշել է Զելենսկուն «կանգնեցնելու միակ միջոցը»Կիևի մերձակայքում հարվածների հետևանքով առնվազն 27 մարդ է զոհվել, հարյուրավորները տարհանվել ենՉինաստանում չեն ցուցադրվում Տիբեթի ջրհեղեղի կադրերը․ զոհերի մասին տեղեկությունները սահմանափակ ենՎթարային ջրանջատում Էջմիածին քաղաքումՇղթայական ավտովթար՝ Երևանում․ բախվել են 4 ավտոմեքենաներՆախիջևանում Թուրքիայի գլխավոր հյուպատոսը պատրաստվում է անցնել «Զանգեզուրի միջանցքով»Հեծանվային արշավի երրորդ՝ 35 կիլոմետրանոց հատվածը դժվար հաղթահարեցինք. վարչապետ2-ամյա երեխան երրորդ հարկի պատուհանից վայր է ընկել․ նրան տեղափոխում են Երևան ՊՆ-ում «վհուկների որսը» շարունակվում է․ բարձրաստիճան գեներալների պաշտոնանկություններ են սպասվումՌԴ ԱԳՆ․ Ուկրաինան խախտել է էներգետիկ ենթակառուցվածքների վրա հարվածների մորատորիումըՆախաձեռնության նպատակն է նպաստել Հայաստանում հեծանվային արշավների ավանդույթի ձևավորմանը․ ԿԳՄՍՆՎեհափառ Հայրապետի դատավարությունը Հայաստանի համար ամենավտանգավոր դատն է․ Տեր ՀարությունԱրտակ Քամալյանը վերանշանակվել է վարչապետի գլխավոր խորհրդականի պաշտոնումԱվտովթար՝ Երևանում․ հարսանիքի մեկնող «Mercedes G»-ն բախվել է երկու «Toyota»-ներիՎրաց-թուրքական սահմանին ձերբակալվել է Ինտերպոլի «կարմիր ծանուցագրով» հետախուզվող Ադրբեջանի քաղաքացինԱՄՆ փոխգնդապետը հայտարարել է, որ Ռուսաստանին ռազմական ճանապարհով հաղթել հնարավոր չէԱրմեն Սիմոնյանն ազատվել է ՏԿԵ նախարարի տեղակալի պաշտոնիցԹբիլիսյան խճուղում բախվել են հարսանեկան արարողության մեկնող «Mercedes G»-ն ու մեկ այլ «Mercedes»Էլիզա Գասպարյանը որոնվում է որպես անհետ կորածԱրմեն Մկրտչյանը վերանշանակվել է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնումՆեպալում ջրհեղեղների հետևանքով 616 մարդ զոհվել է, 2500-ը՝ անհետ կորելԼենա Նանուշյանը և Սամվել Խարազյանը նշանակվել են ՀՀ առողջապահության նախարարի տեղակալների պաշտոններումՆելլի Դավթյանը վերանշանակվել է Միգրացիայի և քաղաքացիության ծառայության պետի պաշտոնում Արմեն Ղազարյանը վերանշանակվել է ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնում«Ուժեղ Հայաստան» ընդդիմադիր խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանի դեմ մեղադրական գործն ուղարկվել է դատարանԿամո Ցուցուլյանը վերանշանակվել է ոստիկանության պետ-ներքին գործերի նախարարի տեղակալի պաշտոնումԱրամ Ղազարյանը վերանշանակվել է Փրկարար ծառայության տնօրենի պաշտոնում
Ամենադիտված