Թրամփը հայտարարել է, որ Դանիային զգուշացրել են «ռուսական սպառնալիքի» մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն Դանիային զգուշացրել է ենթադրյալ «ռուսական սպառնալիքի» մասին 20 տարի շարունակ, հաղորդում է Reuters-ը։
«ՆԱՏՕ-ն 20 տարի շարունակ Դանիային զգուշացրել է ռուսական սպառնալիքի մասին», - ասել է Թրամփը։
Նա նաև հավելել է, որ ամերիկյան կողմը այս շաբաթ Դավոսում կայանալիք Համաշխարհային տնտեսական ֆորումում կբարձրացնի Գրենլանդիան ձեռք բերելու հարցը, քանի որ Դանիան ի վիճակի չէ պաշտպանել երկիրը։
«Մենք պետք է դա անենք։ Նրանք պետք է դա անեն։ Դանիացիները չեն կարող պաշտպանել Գրենլանդիան։ Ես գիտեմ դանիացի առաջնորդներին, նրանք շատ լավ մարդիկ են, բայց նրանք նույնիսկ կղզի չեն գալիս», - ասել է Թրամփը Ֆլորիդայում կայացած մամուլի ասուլիսում։
Համաշխարհային տնտեսական ֆորումի (ՀՏՖ) 56-րդ նստաշրջանը տեղի կունենա Շվեյցարիայի Դավոսում՝ հունվարի 19-23-ը։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է