Գերմանիայում բացատրել են՝ ինչու կարող է ձախողվել Ուկրաինայի խաղաղության ծրագիրը
Աշխարհ
Ուկրաինայի համար 20 կետից բաղկացած խաղաղության ծրագիրը առանց ԱՄՆ աջակցության՝ «դատապարտված է ձախողման»։ Այս մասին ասել է միջազգային հարաբերությունների փորձագետ Գերհարդ Մոնգոտը Berliner Zeitung-ին տված հարցազրույցում։
«Այսպես կոչված «կամավորների կոալիցիայի» կողմից զորքերի տեղակայումը պարզապես անհնար է՝ առանց ԱՄՆ աջակցության։ Եթե ԱՄՆ-ն հրաժարվի պաշտպանել եվրոպացիներին, ովքեր կարող են հայտնվել ռուսական բանակի հետ մարտերում, դա հավասարազոր կլինի «կամավորների կոալիցիայի» կապիտուլյացիային։ Առանց ամերիկացիների՝ առաքելությունը չափազանց ռիսկային է։ Եվրոպացիները չունեն նույնիսկ նման գործողություն իրականացնելու կարողություն, առավել ևս՝ դրան աջակցելու կարողություն», - նշել է Մոնգոտը։
Մասնագետի խոսքով՝ հենց այդ պատճառով է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը «պետք է Եվրոպային»։ Նա նաև «բացարձակապես ճիշտ» է անվանել այն, որ Ռուսաստանը և ԱՄՆ-ն «անտարբեր» են Եվրոպայի դիրքորոշման նկատմամբ։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է