Ինչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրը Օրվա խորհուրդ. նոյեմբերի 21 Երեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասին Հայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ Դեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերային «Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ Աբրահամյան Իրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համար Ինչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներին Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում Կկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռները Փոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ 300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսի 

Մասյացոտնի թեմի եկեղեցիներում գրոհ է սկսվել․ Գևորգ սրբազանը ճնշումներ է սկսել քահանաների հանդեպ

Մասյացոտնի թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը երեկվանից սկսել է միջնորդավորված հանդիպումներ փնտրել այն քահանաների հետ, որոնք իր պաշտոնանկությունից հետո այլևս ենթակա չեն իրեն։ Հարկադրանքով, ըստ աղբյուրի, համոզում է թեմի քահանաներին իր կողմն անցնել կամ լքել եկեղեցին, եթե որպես հոգևոր սպասավոր չեն ընդունում Գևորգ սրբազանի առաջնորդ լինելը և սատարումը իշխանությունների կողմից։

Քահանաները համատարած դիմադրում են, չեն ենթարկվել ճնշումներին և հայտարարել են, որ իրենք նշանակված են ծառայության Մայր Աթոռի կողմից ու ենթակա են Ռուբեն վարդապետ Զարգարյանին, ում Մայր Աթոռից նշանակել են տեղապահ Մասյացոտն թեմում։

Ընդգծենք, մինչ այս պահը չկա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից որևէ հրապարակային արձագանք կամ որոշում՝ Վեհափառ Հայրապետի կողմից Գևորգ սրբազանին պաշտոնանկ անելու որոշումը վիճարկող բողոքի հիման վրա առաջին ատյանի դատարանի ընդունած միջանկյալ ապահովման մասին կայացրած աղմկահարույց որոշման վերաբերյալ, իսկ դա նշանակում է, որ Գևորգ սրբազանն անցել է ինքնիրավչության։

Euromedia24-ի տեղեկություններով ճնշումները սկսվել են Սպարապետ Վազգեն Սարգսյանի ծննդավայր Արարատ գյուղի եկեղեցուց (Դավալուի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր սպասավորից)։

Արարատ գյուղի եկեղեցու քահանային, ըստ աղբյուրի, կանգնեցրել են կոշտ երկընտրանքի առաջ՝ կամ լքել եկեղեցին, կամ ընդունել Գևորգ եպիսկոպոս Սարոյանին որպես թեմակալ առաջնորդ՝ հիմնավորելով, թե կա դատարանի որոշում, ուստի դիմակայությունը կարժանանա ծանր որոշման՝ հեռացվել թեմից։ Քահանան հրաժարվել է կատարել պահանջը, ինչից հետո նրա նկատմամբ սկսվել է հոգեբանական ճնշում։

Հաջորդիվ տարբեր բանագնացներ, այդ թվում ՏԻՄ աշխատակիցներ, են մոտեցել ուրիշ քահանաների։ Նրանցից մեկին ընդհուպ սպառնալիքի տոնով են նույն պահանջները ներկայացրել՝ հավանաբար կոշտ դիմադրության հանդիպելով։ Սույն քահանայի հետ երեկվանից կապ հաստատել չի հաջողվում․ անջատած է հեռախոսը։ Մյուս կողմից՝ Գևորգ սրբազանն է պաշտպանվում լրագրողներից՝ կեսից անջատելով իր համար անցանկալի համարներից հեռախոսազանգերը։

Նամակներով փորձել ենք պարզաբանում ստանալ, թե ինչ իրավունքով և արդյոք ինքնիրավչության գործողություն չէ իր քայլերը, ինչ իրավունքով է աշխարհիկ մարդկանց ուղեկցությամբ նաև եկեղեցու վրա գրոհի հերթական քայլեր անում եպիսկոպոսը՝ չսպասելով դատարանի որոշման կատարմանը, ով է ներգրավել ՏԻՄ ներկայացուցիչներին, ում հրահանգով են նրանք ուղեկցում այլ հոգևորականներին՝ եկեղեցի, և բանակցում Մայր Աթոռից նշանակվածների հետ։

Euromedia24-ը ոչ մի կերպ չի կարողանում ստանալ այս և այլ հարցերի վերաբերյալ Մասյացոտն թեմի նախկին առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանի պատասխանները։ Ավելի ուշ հայտնի դարձավ, որ Վեդի խոշորացված համայնքի ղեկավար, ՔՊ-ական Գարիկ Սարգսյանն է Վեդու եկեղեցի մտել առավոտյան և չի սպասել ուշացող քահանային։ Իր փոխարեն իր ենթականերից՝ քաղաքապետարանի աշխատող ոմն Մեխակ Խոստեղյանն է հօգուտ Տիրադավ հռչակված եպիսկոպոսի բանակցություններ վարել քահանայի հետ, և անօգուտ։ Աղբյուրը հավելեց նաև, որ նոր նշանակված քահանա կա Վեդու եկեղեցում, ընդ որում նա Փաշինյանի հակաեկեղեցական արշավին միացածներից է, իսկ նշանակողը՝ Մայր Աթոռի կադրային ռեզերվում հայտնված պաշտոնանկ թեմակալ Գևորգ սրբազանը։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Շվեդիան Ռուսաստանի դեսպանին կանչել է ԱԳՆ՝ Կիևի պայթյունի պատճառովԻնչպե՞ս կարող է վերաբացվել Հորմուզը․ Թեհրանը ներկայացրել է իր 48-ժամյա ծրագիրըՕրվա խորհուրդ. նոյեմբերի 21Թրամփը Լեհաստանում ռուսական հրթիռների հայտնվելը սխալ է անվանելԵրեք հրթիռ՝ Էր Ռիադի ուղղությամբ․ կոալիցիան հայտնել է դրանց խոցման մասինԶելենսկին խոստովանել է, որ Ուկրաինայի համար դժվար կլինի ձմռանըՀայաստանում քաղաքացիներն արդեն ստանում են նոր սերնդի կենսաչափական անձնագրերը․ ՆԳՆ ԻՀՊԿ-ն հայտարարել է Հորմուզի նեղուցում ամերիկյան անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասինԴեսպան Մկրտչյանը Մելանիա Թրամփի հրավերով ներկա է եղել նրա վավերագրական ֆիլմաշարի պրեմիերայինWP․ Հեգսեթը սահմանափակել է ԱՄՆ-ի և Կանադայի ռազմական համագործակցությունը«Զինվորականի պատիվը խայտառակ անողները դարձել են բանակի դեմքն ու հրաման տվողները»․ ԱբրահամյանԻրանը ԱՄՆ-ից խաղաղության հստակ առաջարկ է պահանջում՝ Հորմուզը բացելու համարԻնչ իրավիճակ է ՀՀ ճանապարհներինՄոլդովայի ընդդիմադիր գործիչը Սանդուին մեղադրել է ժողովրդավարությունը խաթարելու մեջՈւսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներումՍաքսը Աբու Դաբիի բանակցությունների գլխավոր խոչընդոտ է համարում ՆԱՏՕ-ի ընդլայնումըԿկուն կանչե՞ց. որտեղի՞ց են գալիս Փաշինյանի նյարդայնության գրգիռներըՓոքր և միջին ձեռնարկությունների զարգացման հիմնադրամ կստեղծվի. նախագիծ300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ընտանեկան բիզնեսիՆախկին մարզպետի եղբայրը՝ ծառայության պետ Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը
Ամենադիտված