ՌԴ-ն ափսոսանքով է հետևում Հայ Առաքելական եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին. Լավրով
Քաղաքական
Ռուսաստանը ափսոսանքով է հետևում Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության ամփոփման մամուլի ասուլիսում։
«Հայ Առաքելական Եկեղեցու նկատմամբ վերաբերմունքի վերաբերյալ մենք, իհարկե, ափսոսանքով ենք հետևում իրավիճակի զարգացմանը», - հայտարարել է Լավրովը։
Ռուսաստանի կողմից հիբրիդային սպառնալիքների մասին Հայաստանի հայտարարությունների վերաբերյալ Լավրովը նշել է, որ Ռուսաստանը դրանք տարակուսանքով է ընդունում։ «Դա միայն կարող է մեզ մոտ տարակուսանք առաջացնել», - եզրափակել է նա։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է