Գյումրու քաղաքապետ Ղուկասյանի ձերբակալությունը շփոթմունք և մտահոգություն է առաջացրել․ Լավրով
Քաղաքական
Ռուսաստանի հետ միության անհրաժեշտության մասին արված արտահայտությունների համար Շիրակի մարզի Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի ձերբակալությունը շփոթություն և մտահոգություն է առաջացրել, հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը 2025 թվականին Ռուսաստանի դիվանագիտական գործունեության ամփոփիչ ասուլիսում։
«Ձերբակալել մեկին այնպիսի քաղաքական հայացքներ արտահայտելու համար, որոնք ոչ մի կերպ ուղղված չեն Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության խաթարմանը, այլ ուղղված են նրա արտաքին հարաբերությունների հնարավորությունների մաքսիմալացմանը՝ սեփական զարգացման շահերից ելնելով՝ իհարկե, լուրջ տարակուսանք և մտահոգություն է առաջացրել», - նշել է Լավրովը ռուս և արտասահմանյան լրագրողների համար ավանդական մամուլի ասուլիսի ժամանակ։


















































Ամենադիտված
«Մենք դադարում ենք լինել ամուսիններ»․ Անահիտ Կիրակոսյանն ամուսնալուծվել է