Թրամփը դիկտատուրան բացատրել է՝ որպես առողջ բանականություն
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոսել է բռնապետերի օգտակարության մասին և իրեն անվանել է բռնապետ։
«Մենք լավ ելույթ ունեցանք, գովասանքի արժանացանք։ Չեմ կարողանում հավատալ։ Սովորաբար ասում են, որ նա (Թրամփը – խմբ.) սարսափելի բռնապետ է։ Ես բռնապետ եմ։ Բայց երբեմն բռնապետ է պետք», - մեկնաբանել է ամերիկացի նախագահը Դավոսում Համաշխարհային տնտեսական ֆորումում իր ելույթը։
Թրամփը նաև նշել է, որ ՀՏՖ-ում իր ասած ամեն ինչ հիմնված է առողջ բանականության վրա։
«Ամեն ինչ հիմնված է առողջ բանականության վրա։ Դա կապ չունի պահպանողականության, լիբերալիզմի կամ որևէ այլ բանի հետ», - ընդգծել է Սպիտակ տան ղեկավարը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր