Ծառուկյանը հայտնել է UFC-ում իր հաջորդ մենամարտի մոտավոր ժամկետները
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի մարտիկ Արման Ծառուկյանը խոսել է իր առաջիկա ծրագրերի մասին՝ հստակեցնելով հաջորդ մենամարտի ժամկետները։ Այս մասին տեղեկանում ենք armsport.am կայքից։
«Իհարկե, ես ցանկանում եմ մենամարտել, սակայն վերջին անգամ ռինգ եմ դուրս եկել նոյեմբերին։ Ուստի, հաջորդ հանդիպումս, ամենայն հավանականությամբ, կկայանա հունիս-հուլիս ամիսներին»,- նշել է Ծառուկյանը Դեմետրիուս Ջոնսոնի փոդքասթի ժամանակ։
Արման Ծառուկյանը MMA-ում գրանցել է 23 հաղթանակ և 3 պարտություն։ Իր նախորդ մենամարտը հայ մարզիկն անցկացրել է 2025 թվականի նոյեմբերին՝ մրցելով ավստրալացի Դեն Հուկերի դեմ։ Այդ պայքարում Ծառուկյանը հաղթանակ է տարել՝ ստիպելով մրցակցին հանձնվել:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր