ԵՄ-ն պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ և չի կարող բռնագրավել նրա ակտիվները․ Բելգիայի վարչապետ
Աշխարհ
Եվրոպան պատերազմի մեջ չէ Ռուսաստանի հետ և չի կարող պարզապես բռնագրավել նրա ֆինանսական ակտիվները։ Այս մասին Դավոսում հայտարարել է Բելգիայի վարչապետ Բարտ դե Վևերը, հաղորդում է ՌԻԱ Նովոստին։
Միևնույն ժամանակ, քաղաքական գործիչը վստահություն է հայտնել, որ ռուսական ակտիվները, ի վերջո, կծախսվեն Ուկրաինայի վերականգնման վրա։
«Ես շատ կտխրեի, եթե այս գումարից նույնիսկ մեկ եվրո վերադառնար Մոսկվա», - ասել է Բելգիայի վարչապետը։
Բացի այդ, դեկտեմբերի 19-ին, Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովից հետո, դե Վևերը հայտարարել է, որ Եվրամիությունը երբեք չի պլանավորում վերադարձնել Ռուսաստանի սառեցված ակտիվները։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru