Թրամփը հայտարարել է՝ Վենեսուելան բացվում է ամերիկյան նավթային ընկերությունների առաջ
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի էներգետիկ շուկան կրկին բացվում է ամերիկյան խոշոր նավթային ընկերությունների համար։ Նրա խոսքով՝ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությունից հետո երկրի նավթային ոլորտը կարող է դառնալ հեռանկարային ԱՄՆ էներգետիկ հսկաների համար, փոխանցում է РИА Новости-ն։
Թրամփը նշել է, որ Վաշինգտոնի և Վենեսուելայի նոր ղեկավարության միջև «գերազանց հարաբերությունները» հիմք են ստեղծում ամերիկյան ընկերությունների վերադարձի համար։ «Երկիրը բացվում է ԱՄՆ նավթային ընկերությունների առաջ»,— ընդգծել է նա՝ ակնարկելով ոլորտում լայնամասշտաբ ներդրումների հնարավորությունը։
Ավելի վաղ Թրամփը ցանկություն էր հայտնել Վենեսուելայում ներգրավել Chevron, Shell, ConocoPhillips և Exxon ընկերություններին, սակայն Exxon-ի ղեկավար Դարեն Վուդսը կասկածի տակ էր դրել այդ շուկայի ներդրումային գրավչությունը։ Վենեսուելան ունի շուրջ 300 միլիարդ բարել նավթի պաշար՝ ավելի շատ, քան Սաուդյան Արաբիան, սակայն արևմտյան պատժամիջոցների և ծանր հումքի պատճառով երկրում նավթի արդյունահանումը մնում է աշխարհում ամենացածրերից մեկը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր