Մակրոնը շփոթեցրել է Արևմուտքին․ El País
Աշխարհ
Արևմտյան քաղաքական վերլուծաբանները տարակուսանքի մեջ են հայտնվել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի այն հայտարարությունից հետո, ըստ որի՝ Ֆրանսիան Ուկրաինային տրամադրում է իր հետախուզական տվյալների երկու երրորդը։ Այս մասին գրում է իսպանական El País թերթը։
«Անհասկանալի է, թե ինչպես կարող է Ֆրանսիան տրամադրել այդ երկու երրորդը․ սա, անկասկած, չափազանց շփոթեցնող հայտարարություն է», - հայտնել է պարբերականը՝ մեջբերելով ֆիննական Black Bird Group ընկերության վերլուծաբան Ջոն Հելինին։
Նա ընդգծել է, որ դժվար թե Կիևի եվրոպական որևէ դաշնակից ի վիճակի լինի լիարժեք փոխարինել ամերիկացիներին հետախուզական աջակցության հարցում։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր