Զելենսկին հայտարարել է Ռուսաստանի և ԱՄՆ-ի մասնակցությամբ հանդիպման մասին
Քաղաքական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Արաբական Միացյալ Էմիրություններում նախատեսվում է հանդիպում՝ Ուկրաինայի, ԱՄՆ-ի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Նրա խոսքերը փոխանցում է INSIDER UA Telegram-ալիքը։
Զելենսկիի խոսքով՝ եռակողմ հանդիպումը նախատեսված է հունվարի 23-ին և կտևի երկու օր։ Ուկրաինայի նախագահը այլ մանրամասներ չի հայտնել՝ չբացահայտելով օրակարգը կամ մասնակիցների կազմը։
Մինչ այդ, հունվարի 22-ին, Դավոսում անցկացվող Համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում տեղի էր ունեցել Զելենսկիի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հանդիպումը, որը տևել է մոտ մեկ ժամ։ «Страна.ua»-ն նշել էր, որ քննարկման հիմնական թեման, հավանաբար, վերաբերում էր Ուկրաինայի զինված ուժերի հնարավոր դուրսբերմանը Դոնբասից։


















































Ամենադիտված
Ով էր Ռուսաստանում բանջարեղենի շուկաները վերահսկող «օրենքով գողը», որի գլխի համար որս էին հայտարարել. Lenta.ru