Հավանություն է տրվել ՀՀ և ԿԶԵՀ-ի միջև համաձայնագրի ստորագրմանը
Քաղաքական
Հավանություն է տրվել «ՀՀ կառավարության և Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի միջև՝ ՀՀ տարածքում Կայունացման և զարգացման եվրասիական հիմնադրամի գտնվելու պայմանների մասին» համաձայնագրի ստորագրման առաջարկությանը:
Հիմնադրամի հիմնական նպատակն է նպաստել անդամ պետությունների տնտեսական և ֆինանսական կայունության ամրապնդմանը։ ԿԶԵՀ-ի հիմնադիր պետությունների մասնակցության չափը կազմում է 8,513 մլրդ ԱՄՆ դոլար, որում ՀՀ մասնաբաժինը 1 միլիոն ԱՄՆ դոլարին համարժեք է: ԿԶԵՀ ծրագրերի ընթացիկ պորտֆելը ՀՀ-ում ներառում է 10 ծրագիր՝ $538 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր ծավալով՝ մակրոտնտեսական, գյուղատնտեսական, տրանսպորտային, սոցիալական ուղղություններով:


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր