Կցանկանայի զրուցել Դանա Ուայթի հետ․ Արման Ծառուկյանը խոսել է չեմպիոնական գոտու համար պայքարելու մասին
Սպորտ
UFC-ի թեթև քաշային կարգի առաջատար մարտիկներից Արման Ծառուկյանը խոստովանել է, որ հստակ չի պատկերացնում, թե ինչ պայմաններ պետք է բավարարի չեմպիոնական գոտու համար պայքարելու հնարավորություն ստանալու նպատակով։
«Գաղափար չունեմ, թե ինձնից ինչ է պահանջվում։ Կցանկանայի զրուցել Դանա Ուայթի հետ՝ հասկանալու սպասելիքները, քանի որ մենք դա երբեք չենք քննարկել։ Դանան ասել էր, որ Հուկերի հետ մենամարտը որոշելու է գլխավոր հավակնորդին, սակայն մեկ շաբաթ առաջ լսեցի, թե իբր գլխով հարվածի պատճառով զրկվել եմ տիտղոսային մենամարտից։ Սակայն պաշտոնապես ինձ ոչ ոք չի հաստատել, որ պատճառը հենց դա է եղել»,- նշել է Ծառուկյանը Complex-ին տված հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Արման Ծառուկյանի վերջին մենամարտը կայացել է 2025 թվականի նոյեմբերին՝ UFC Fight Night 265 մրցաշարի շրջանակներում։ Այդ դիմակայությունում նա երկրորդ ռաունդում խեղդող հնարքով հաղթանակ է տարել Դեն Հուկերի նկատմամբ։ Այժմ նրա ակտիվում կա 23 հաղթանակ և 3 պարտություն։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր