Արգավանդում բախվել են շտապօգնության ավտոմեքենան և «Nissan Rogue»-ը
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունվարի 22-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։30-ի սահմաններում Երևանյան խճուղի 1 հասցեում բախվել են Արմավիրի մարզի բնակիչ 29-ամյա Վաղինակ Գ․-ի վարած «Nissan Rogue» մակնիշի և Արմավիրի մարզի բնակիչ 41-ամյա Գևորգ Մ․-ի վարած, «Արմավիր» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված «Ford» մակնիշի շտապօգնության ավտոմեքենան։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր