Առանց համաձայնության՝ կորուստները կշարունակվեն. Թրամփ
ԱՄՆ
Ուկրաինան կարող է կորցնել էլ ավելի մեծ տարածքներ այն դեպքում, եթե չհաջողվի համաձայնության գալ Ռուսաստանի հետ հակամարտության կարգավորման շուրջ։ Նման եզրակացության է եկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրողների հետ շփման ընթացքում, գրում է RIA Novosti-ն։
«Ես կարծում էի, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ցանկանում է ամբողջ Ուկրաինան։ Հնարավոր է՝ դա այդպես է, սակայն նա դրան չի գնա, եթե մենք կարողանանք համաձայնության հասնել», - հայտարարել է Սպիտակ տան ղեկավարը։
Ռուսաստանը բազմիցս հայտարարել է Ուկրաինայի շուրջ խաղաղ կարգավորման իր պատրաստակամության մասին։ Մասնավորապես, Մոսկվան մասնակցում է ԱՄՆ-ի կողմից առաջարկված խաղաղության ծրագրի քննարկումներին։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր