Արտառոց դեպք՝ Լոռու մարզում․ համադասարանցին նախապես քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով, հարվածել է 10-ամյա տղային պատճառել մարմնական վնասվածք
Արտակարգ Պատահար
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով` հունվարի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 17։20-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Տաշիրի բաժին է դիմել Լոռու մարզի բնակիչ 35-ամյա Սուսաննա Շ․-ն և հայտնել, որ դպրոցից տուն վերադառնալիս, որդուն քարով հարվածել են։
Կինը ոստիկաններին հայտնել է, որ Տաշիր քաղաքի Սայաթ-Նովա փողոցում իր որդու համադասարանցի՝ 9-ամյա Զ․ Մ․-ն, նախապես քարը ձնագնդիկի մեջ տեղադրելով, հարվածել է որդու՝ 10-ամյա Ռ․ Ա․-ի ճակատի շրջանին՝ պատճառելով մարմնական վնասվածք։
Դեպքի փաստով ոստիկանության Տաշիրի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժին։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու