Օրբանը Զելենսկուն զգուշացրել է՝ բոլորը կստանան այն, ինչին արժանի են
Աշխարհ
Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը սոցիալական ցանցերում արձագանքել է Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկու՝ «յուրաքանչյուր Վիկտորին՝ մեկ ապտակ» արտահայտությանը։
Հունգարիայի վարչապետը նշել է, որ չի կարողանա փոխըմբռնման հասնել Զելենսկու հետ։ Դա պայմանավորված է նրանով, որ Օրբանը «ազատ մարդ է, որը ծառայում է հունգար ժողովրդին», մինչդեռ Ուկրաինայի առաջնորդը «հուսահատ վիճակում գտնվող մարդ է, որը չի կարողացել կամ չի ցանկացել վերջ դնել» հակամարտությանը չորս տարի շարունակ։
«Ուկրաինացի ժողովուրդը դեռևս կարող է հույս դնել, որ մենք կշարունակենք ձեր երկիրը էլեկտրաէներգիայով և վառելիքով մատակարարել, և մենք նաև կշարունակենք աջակցել Ուկրաինայից ժամանող փախստականներին։ Հակառակ դեպքում, բոլորը կստանան այն, ինչին արժանի են։ Վիկտոր», - գրել է Օրբանը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր