«Դուք սկսել եք միջամտել մեր ընտրություններին». Սիյարտոն արձագանքել է Ուկրաինայի ԱԳ նախարարի հայտարարություններին
Քաղաքական
Հունգարիան թույլ չի տա արտաքին միջամտություն իր ընտրական գործընթացներին և չի ներգրավվի Ուկրաինայի հակամարտության մեջ, հայտարարել է երկրի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն՝ արձագանքելով Ուկրաինայի ԱԳ նախարար Անդրեյ Սիբիգայի հայտարարություններին Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանի հասցեին։ Սիյարտոն իր մեկնաբանությունը հրապարակել է X սոցիալական հարթակում, հայտնում է Reuters-ը։
«Դուք սկսել եք միջամտել մեր ընտրություններին։ Մենք գիտենք, որ ձեզ անհրաժեշտ է կառավարություն, որը կհամաձայնի Բրյուսելի հետ և կփորձի Հունգարիան ներգրավել ձեր պատերազմում, սակայն մենք դա թույլ չենք տա», — գրել է Սիյարտոն։ Նրա խոսքով՝ Բուդապեշտը շարունակելու է գործել բացառապես սեփական ազգային շահերից ելնելով։
Հունգարիայի ԱԳ նախարարը նաև ընդգծել է, որ երկրի կառավարությունը կանի առավելագույնը՝ պաշտպանելու իր քաղաքացիներին ուկրաինական հակամարտության հետևանքներից։ Ավելի վաղ Վիկտոր Օրբանը հայտարարել էր, որ չի աջակցի Ուկրաինայի անդամակցությանը Եվրամիությանը, ինչից հետո Կիևից հնչել էին կոշտ և վիրավորական արձագանքներ, նշում է Reuters-ը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր