Մերկասառույցի պատճառով վթար Վայոց ձորում. 3 վիրավորներից 2-ը երեխաներ են
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունվարի 23-ին, ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Ժամը 18։50-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 122 կմ հատվածում Վայոց ձորի մարզի բնակիչ 58-ամյա Կամո Ս․-ն իր վարած «ՎԱԶ 2121» մակնիշի ավտոնմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և գլխիվայր հայտնվել փոսում։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը և ուղևորներ, Վայոց ձորի մարզի բնակիչներ 11-ամյա Ծ․ Զ․-ն և 7-ամյա Ե․ Զ․-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վայոց Ձոր» բժշկական կենտրոն։
Կայքի տեղեկություններով, ճանապարհը ամբողջությամբ պատված է եղել մերկասառույցով։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր