Զանգվածային ծեծկռտուք Արաքս գյուղում. երիտասարդ է դանակահարվել
Արտակարգ Պատահար
Հունվարի 15-ին, վիճաբանություն և դանակահարություն է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 03։10-ի սահմաններում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Արաքս գյուղում ստացած «մարմնի տարբեր մասերի կտրած-ծակած վերքեր» ախտորոշմամբ «Էջմիածին» բժշկական կենտրոն հարազատների կողմից բուժօգնության է տեղափոխվել մի քաղաքացի։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարզվել է, որ վիրավորը Արմավիրի մարզի բնակիչ 22-ամյա Համլետ Օ․-ն է։
Ոստիկանները օպերատիվ տվյալներն իրացնելու և ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզել են, որ նույն օրը ժամը 02։30-ի սահմաններում Համլետ Օ․-ն, Արմավիրի մարզի բնակիչներ 20-ամյա Էրիկ Դ․-ն, 17-ամյա Ս․ Խ․-ն, 22-ամյա Ռոբերտ Խ․-ն և 27-ամյա Արամայիս Խ․-ն Արաքս գյուղի Իսահակյան փողոցի 6-րդ հասցեի դիմաց վիճաբանել են Արմավիրի մարզի բնակիչներ 22-ամյա Նարեկ Ղ․-ի, 26-ամյա Թորգոմ Հ․-ի և 20-ամյա Մաքսիմ Դ․-ի հետ, որի ժամանակ փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց, ինչի ընթացքում Մաքսիմ Դ․-ն իր մոտ եղած դանակով 3 անգամ հարվածել է Համլետ Օ․-ի մարմնի տարբեր մասերին՝ պատճառելով նշված վնասվածքները։
Էրիկ Դ․-ն, Ս․ Խ․-ն, Ռոբերտ Խ․-ն, Արամայիս Խ․-ն և Նարեկ Ղ․-ն ձերբակալվել և տեղափոխվել են ոստիկանության Վաղարշապատի բաժին, որտեղ խոստովանել են կատարվածը և ձեռնարկվում են միջոցառումներ Թորգոմ Հ․-ին, Մաքսիմ Դ․-ին և հանցագործության գործիք հանդիսացող դանակը հայտնաբերելու ուղղությամբ։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր