Կռփազենք, ինքնաձիգի փամփուշտներ, հակագազեր․ Արմավիրի ոստիկանները 60-ամյա տղամարդու են ձերբակալել
Իրավունք
Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացնել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին:
Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տանը՝ մետաղյա պահարում, հայտնաբերել են կռփազենք, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 45 փամփուշտ, սվին-դանակներ, հակագազեր, հեռադիտակ:
60-ամյա տղամարդը ձերբակալվել և տեղափոխվել է նախաքննական մարմին։
Կատարվում է նախաքննություն:
ՆԳՆ ոստիկանություն


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր