Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր է COP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարով Հրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում» Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբ Լույս չի լինի. հասցեներ Տիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասին Tesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասին COP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկում Հանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվում Հրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվել Նոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիա 

Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում․ Արա Զոհրաբյան

Իրավունք

Փաստաբան Արա Զոհրաբյանը գրում է․

«Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատել է Գերշ․ Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյանին, սակայն դատարան է դիմել Արման Վոլոդյայի Սարոյանը և դատարանից խնդրել է հայցվորին (այսինքն Արման Սարոյանին) վերականգնել Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:

Այս անհամապատասխանությունը նույնպես խոսում է աշխարհիկ և եկեղեցական ներքին կյանքի առանձնահատկությունների մասին: Աշխարհիկ հարաբերություններում Արման Սարոյանն իր անունով կարող է քաղաքացիական իրավունքներ ձեռք բերել, սակայն եկեղեցական «աշխարհում» նա Արման Սարոյանը չէ, նա հրաժարվել է իր այդ անունից և գործում է որպես Տ․Գևորգ եպիսկոպոս Սարոյան:

Չի կարող պետությունը, իր գործադիր կամ դատական իշխանության միջոցով, միջամտել եկեղեցու ներքին գործերին: Դա արգելված է Սահմանադրությամբ և օրենքներով:

Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր, ԲԴԽ անդամ Էդ․ Հովհաննիսյանը իր այս բացահայտ ապօրինի և կողմնակալ կեցվածքով լուրջ վնաս է հասցնում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն:

Պատկերացրեք, եթե Եկեղեցին կարգալույծ անի մի քահանայի, որը դավանաբանական լուրջ խախտում է թույլ տվել, ու այս քահանան որոշի դիմել դատարան, ու այդ գործն էլ որոշի քննել Էդգար Հովհաննիսյանը կամ մի աթեիստ որևէ դատավոր: Ինչ է լինելու հետևանքը: Դատավորը որոշելու է, որ քահանա՞ն է ճիշտ:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը ոչ միայն չպետք է հայցը վարույթ ընդուներ, այլ նաև չպետք է հայցի ապահովման միջոց կիրառեր:

Հայցվոր Արման Սարոյանը խնդրել է հայցի ապահովման միջոց կիրառել, քանի որ հոգեկան տառապանք է ապրում: Մեջբերում եմ միջնորդությունից Արման Սարոյանի խոսքերը՝ «այս պարագայում, իրավիճակն առանձնահատուկ է, քանի որ հոգեկան տառապանքի առաջացման անխուսափելիություն անմիջականորեն և ուղղակիորեն կապված է Հայոց Եկեղեցու դավանանքի և վարդապետության սկզբունքների հետ, որոնք ինչպես արդեն իսկ նշվեց, ենթադրում է հոգևոր ծառայության անընդհատությունը և ժամանակով չսահմանափակված լինելը»:

Եվ դատավոր Էդգար Հովհաննիսյանը, ով նաև քննում է մյուս դատավորների կարգապահական գործերը, այստեղ էլ չի տեսել, որ վեճը առնչվում է ներեկեղեցական աշխարհին և մի բան էլ գտել է, որ այդ հոգեկան տառապանքը կասեցնելու համար պետք է հայցի ապահովման միջոց կիրառի:

Եվ ինչ միջոց է խնդրել հայցվորը և ինչ է բավարարել դատավորը այդ հոգեկան տառապանքը վերացնելու համար: Հնարավորություն ստանալ կառավարել Մասյացոտնի թեմի ֆինանսական միջոցները: Ահա եվ հոգեկան տառապանքի վերացման դեղատոմսերից մեկը:

Ոչ Արման Սարոյանը և ոչ էլ դատավոր Էդգար Հովհաննիսյանը հաշվի չեն առել, որ Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությունն ուժի մեջ է, այն վերացված չէ, և Գևորգ եպիսկոպոս Սարոյանը, առավել ևս Արման Սարոյանը, Մասյացոտնի թեմի առաջնորդ ՉԷ, հետևաբար չեն կարող հաղթահարել Կաթողիկոսի տնօրինությունը: Դատարանը չի վերականգնել Արման Սարոյանին Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում ինչպես ողջ մամուլով հայտարարեցին այս ապատեղեկատվությունը: Դատարանը պարտավորեցրել է ապահովել որ Արման Սարոյանը պաշտոնավարի այդ պաշտոնում: Դա չի կարող ապահովվել, առանց Կաթողիկոսի տնօրինությունը վերացնելու: Այն տնօրինությունը, որը վեճի առարկա է, և որի վերաբերյալ դատարանը վճիռ չի կայացրել:

Ուսումնասիրել եմ վերջին շրջանի 50 քաղաքացիական գործ (վեճ), որոնք գտնվում են դատավոր Էդգար Հովհաննիսյանի վարույթում, դրանցից ոչ մեկով դատավորը մեկ օրում հայցադիմումը վարույթ չի ընդունել (մեկնաբանություններում կտեղադրեմ այդ 50 գործի համարները):

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը մի պարադոքսալ մոտեցում էլ է ցուցաբերել: Արման Սարոյանի հայցադիմումը աշխատանքային վեճին չի առնչվում, նույնիսկ այդպիսի ակնարկ չկա և հայցվորը Աշխատանքային օրենսգրքից որևէ դրույթ չի վկայակոչել, այն պարզ պատճառով, որ իրոք աշխատանքային վեճ չկա:

Դատավոր Էդգար Հովհաննիսյանը հայցադիմումը վարույթ է ընդունել ընդհանուր կարգով, քանի որ աշխատանքային վեճի դեպքում, հայցը վարույթ է ընդունվում հատուկ հայցային վարույթի կանոններով: Չնայած դրան, Մայր Աթոռից պահանջել է պատասխան և փաստաթղթեր ներկայացնել աշխատանքային վեճի համար նախատեսված հատուկ հայցային վարույթի կանոններով: Այստեղ դատավոր փորձել է հայցվորից ավելի հայցվոր գտնվել և առավելագույնս պաշտպանել հայցվորի շահերը:

Էդգար Հովհաննիսյանը մոռանում է, որ պատասխան է տալու օրենքի և Աստծու առաջ: Մնացածը՝ դատարանում:

Դատական նիստը նշանակված է 2026թ․ փետրվարի 6-ին, ժամը 11:00-ին Էջմիածնի Գ․Լուսավորիչ 15 հասցեում:

Սա էլ է հետաքրքիր, Գրիգոր Լուսավորչի անունը կրող փողոցում տեղակայված դատարանում որոշվելու է ինչպես վնասել Լուսավորչի միջոցով պետության կողմից ճանաչված Սուրբ Եկեղեցուն»։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Մալաթիայում բախվել են «Toyota»-ն և «Mercedes»-ը. վերջինը բախվել է երկաթե էլեկտրասյանը. կա վիրավոր ՏԻՄ ընտրություններից առաջ այսօր լռության օր էԱրաբական և իսլամական երկրները կոչ են արել վերականգնել Հորմուզում երթևեկությունըCOP17-ի «Կանաչ գոտում» ԿԳՄՍ նախարարությունը ներկայանում է առանձին տաղավարովՀրդեհ է բռնկվել Հիտլերի նախկին նստավայրում՝ «Արծվի բնում»Հայաստանի բանկերում արտարժույթի փոխարժեքները՝ հոկտեմբերի 24-ի դրությամբԼույս չի լինի. հասցեներՏիգրան Աբրահամյանը՝ իշխանության հնարավոր «արկածախնդրության» և ընդդիմության առաջ ծառացած վտանգների մասինTesla-ն և SpaceX-ը կարող են միավորվել․ ինչ է հայտնի Մասկի ծրագրի մասինCOP17-ի շրջանակում այսօր կանցկացվեն Բնության և մշակույթի ֆորումն ու կենսաբազմազանությանը նվիրված քննարկումՀանրապետությունում առաջիկա օրերին տեղումներ են կանխատեսվումՀրազդանում, Արարատում, Վանաձորում և Գյումրիում օդում փոշու թույլատրելի շեմի գերազանցումներ են գրանցվելԹրամփը խոստովանել է ուկրաինական կարգավորման համար մաքսատուրքերի անարդյունավետությունըՆոր Զելանդական ընկերությունը Հայաստանին առաջարկում է հազվագյուտ կենդանիներին հետևելու նոր տեխնոլոգիաԱյսօր տասներկու սուրբ վարդապետների հիշատակության օրն էԱրման Ծառուկյանը Լաս Վեգասում նվաճել է RAF ազատ ոճի ըմբշամարտի լիգայի չեմպիոնական գոտինՏավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»Կապանում կեղծ ընդդիմադիր են փնտրում. «Հրապարակ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»ԱԺ-ում ոստիկանական կարգեր են հաստատել. «Հրապարակ»«Հրապարակ»․ Ստեփանավանի համայնքապետն արձակուրդում մեդալներ է բաժանել Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»«Հրապարակ»․ Խորհրդարանում վերանորոգման թեժ շրջան է Մարզպետների հարցը՝ իշխանությունների օրակարգում․ «Ժողովուրդ»«Հրապարակ»․ Որդեկորույս ծնողները կհասնեն մինչև ՄԻԵԴ ՊՆ-ն ու ԳՇ-ն «տեղում» չեն. ով է պատասխան տալու ադրբեջանցի հովիվի՝ սահմանը հատելու միջադեպի համար․ «Ժողովուրդ»Թոշակառուն ձեղնահարկում պահված քարտերի շնորհիվ միլիոնատեր է դարձելBugatti-ն վերականգնել է հայելու պես փայլող եզակի «Veyron»-ըՎան Գոգի «Աստղալից գիշերը» կարող է իրական երկնքի պատկեր լինելՀայտնի է ուսուցիչների կամավոր ատեստավորման ժամանակացույցըՊԵԿ-ը հայտնել է` imID Mobile ID համակարգի նույնականացման ծառայությունն աշխատում է բնականոն ռեժիմովՌուսաստանը հոկտեմբերի 27-ից Խերսոնի ուղղությամբ «լռության ռեժիմ» կսահմանիՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգություն է տեղի ունեցել, կան զոհերԱվստրիան ռուս դիվանագետների է արտաքսում. ՌԴ-ն՝ խոստանում պատասխանելԹուրքիան կշարունակի միջնորդական ջանքերը՝ հանուն խաղաղության. ԷրդողանՈւկրաինայի զինված ուժերը հրթիռային հարված են հասցրել Օրյոլի ձեռնարկությանըՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էՍախարովի մրցանակը շնորհվել է Միջազգային քրեական դատարանինՍտեփանավանում՝ 10 ձերբակալված, Սև ծովում խորտակված նավում՝ ուկրաինացիներ ու ադրբեջանցիներՀայաստանն ավանդաբար աջակցում է տիեզերքի հետազոտմանն ու այն խաղաղ նպատակներով օգտագործմանըԹուրքիան քննարկում է Սև ծովում նավագնացության անվտանգության ապահովման հարցերըՀայաստանը դարձել է Եվրոպայի մշակութային ժառանգության առաջատար զբոսաշրջային ուղղությունըՔենիայի մայրաքաղաքում 12-հարկանի շենք է փլուզվելՉարենցավան-Ալափարս ճանապարհին բախվել են «Lada»-ն ու «Mercedes»-ը. կա տուժածՄոսկվայի բոլոր օդանավակայանները դադարեցրել են գործունեությունը, «Շերեմետևոն» հայտարարել է տագնապի ռեժիմ և խնդրել ուղևորներին ապաստան գտնելToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՆրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասինՏաջիկստանում ՀԱՊԿ հատուկ նշանակության ուժերի «Կոբալտ-2026» զորավարժություններն են անցկացվել
Ամենադիտված