ԱՄՆ-ն Գրենլանդիայի գործարքի շնորհիվ՝ անվճար կստանա իրեն անհրաժեշտ ամեն ինչ. Սպիտակ տուն
ԱՄՆ
Միացյալ Նահանգները Գրենլանդիայի գործարքի շնորհիվ անվճար կստանա իրեն անհրաժեշտ ամեն ինչ։ Այս մասին Fox News-ի եթերում հայտարարել է Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը։
Միլլերի խոսքով՝ Վաշինգտոնը կհասնի իր նպատակներին՝ առանց որևէ բան վճարելու, քանի որ Գրենլանդիան կարևոր նշանակություն ունի Ամերիկայի ազգային անվտանգության համար։
«Գրենլանդիան կարևոր է համաշխարհային անվտանգության համար։ Այժմ, «Գործարքի արվեստը» (ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի բեսթսելլերը – խմբ.) գրքի շնորհիվ, Միացյալ Նահանգներն անվճար ունի իրեն անհրաժեշտ ամեն ինչ Գրենլանդիայի վերաբերյալ», - կիսվել է Սպիտակ տան պաշտոնյան։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր