Պենտագոնը Ռուսաստանն անվանել է ՆԱՏՕ-ի համար «մշտական սպառնալիք»
ԱՄՆ
Պենտագոնը Ռուսաստանին բնութագրել է` որպես «մշտական, բայց կառավարելի սպառնալիք» Հյուսիսատլանտյան դաշինքի արևելյան անդամների համար։ Այս մասին նշված է ԱՄՆ պաշտպանության 2026 թվականի ռազմավարության մեջ, որը հրապարակվել է գերատեսչության կայքում։
«Մոտակա ապագայում Ռուսաստանը կմնա մշտական, բայց կառավարելի սպառնալիք ՆԱՏՕ-ի արևելյան անդամների համար», - նշվում է փաստաթղթում։
Ռազմավարության մեջ նշվում է, որ Միացյալ Նահանգները կպահպանի իր պատրաստակամությունը՝ հակազդելու ռուսական սպառնալիքին։ Սակայն փաստաթուղթը չի տալիս այս մտահոգությունների կոնկրետ հիմնավորումը։


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու