Մեծ Բրիտանիայի իշխանությունները նյարդայնացած են Թրամփի «Խաղաղության խորհրդով». դեսպան Քելին
Աշխարհ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ «Խաղաղության խորհրդի» ստեղծումը մեծ դժգոհություն է առաջացրել բրիտանական իշխանությունների շրջանում: Այս մասին «Ռոսիա 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Լոնդոնում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Քելինը։
«Խաղաղության խորհուրդ» ստեղծելու գաղափարը մեծ դժգոհություն է առաջացրել այստեղ: Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը գործնականում հրաժարվել է մասնակցել», - ասել է դիվանագետը։
Նրա խոսքով՝ բրիտանական իշխանությունները, ըստ երևույթին, զգացել են, որ սկսում է ի հայտ գալ նոր աշխարհակարգ, որը հիմնված է ոչ թե Արևմուտքին և մասնավորապես Միացյալ Թագավորությանը ծանոթ կանոնների, այլ բոլորովին այլ կանոնների վրա։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր