Հարյուրավոր զբոսաշրջիկներ մնացել են Կուբայում՝ ինքնաթիռի անսարքության պատճառով
Կուբայում հարյուրավոր ռուս զբոսաշրջիկներ չեն կարողանում վերադառնալ հայրենիք՝ ավիաընկերության ինքնաթիռի տեխնիկական անսարքության պատճառով, հաղորդում է Shot Telegram-ալիքը։ Ըստ նախնական տվյալների՝ խոսքը վերաբերում է Conviasa ավիաընկերության օդանավին։
Հրապարակման համաձայն՝ ինքնաթիռը պետք է այսօր ժամը 22:30-ին Սանկտ Պետերբուրգից թռչեր Վարադերո, սակայն չվերթը նախ հետաձգվել է մեկ օրով, ապա՝ ևս մեկ օրով։ Ուղևորներին տեղեկացրել են, որ թռիչքի հետաձգման պատճառը օդանավի տեխնիկական խնդիրներն են։
Զբոսաշրջիկները մտահոգություն են հայտնում, որ վերանորոգման աշխատանքները կարող են ձգձգվել ևս մի քանի օր, և պատրաստվում են ներկայացնել հավաքական բողոք։ Shot-ը հիշեցնում է, որ Conviasa ավիաընկերության տվյալ ինքնաթիռը 2025 թվականի փետրվարի վերջում հանվել էր շահագործումից և միայն սեպտեմբերին էր վերադարձվել թռիչքների։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր