Թրամփը հայտարարել է Մադուրոյի առևանգման ընթացքում կիրառված «գաղտնի» զենքի մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ առևանգման ժամանակ Միացյալ Նահանգները կիրառել են գաղտնի դեզօրիենտացնող զենք, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն։
Թրամփի խոսքով՝ այդ միջոցը նախատեսված է եղել գործողության ընթացքում մարդկանց ժամանակավոր ապակողմնորոշման համար՝ նվազեցնելով ուղիղ բախման հավանականությունը։ Նա չի մանրամասնել կիրառված տեխնոլոգիայի բնույթը՝ ընդգծելով դրա գաղտնի կարգավիճակը։
ԱՄՆ նախագահի հայտարարությունը հնչել է Վենեսուելայի շուրջ շարունակվող միջազգային քննարկումների ֆոնին։ Թեմայի շուրջ պաշտոնական լրացուցիչ մեկնաբանություններ այս պահին չեն ներկայացվել, նշում է ՌԻԱ Նովոստի-ն։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր