CNN․ Եվրոպայում խոսում են Թրամփի կողմից Գրենլանդիայի շուրջ ստեղծված «նոր իրականության» մասին
ԱՄՆ
Եվրոպայում ընդունում են, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարքագիծը Գրենլանդիայի հարցում ցույց է տվել՝ միջազգային կարգի նախկին նորմերը երկրորդ պլան են մղվել, իսկ անդրատլանտյան վստահությունը Եվրոպայի և ԱՄՆ-ի միջև գործնականում վերացել է, գրում է CNN-ը՝ հղում անելով անանուն եվրոպացի պաշտոնյայի։
Զրուցակցի խոսքով՝ ձևավորվել է «նոր իրականություն», որը բնութագրվում է բարձր անկայունությամբ և կանխատեսելիության պակասով։ Նրա գնահատմամբ՝ Թրամփի մոտեցումները կասկածի տակ են դնում այն սկզբունքները, որոնց վրա երկար տարիներ կառուցված էին Եվրոպայի և ԱՄՆ-ի հարաբերությունները։
Ավելի վաղ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարի տեղակալ Սթիվեն Միլլերը հայտարարել էր, թե Եվրոպան «դանդաղորեն սպանում է ինքն իրեն»։ Միևնույն ժամանակ եվրոպական քաղաքական շրջանակներում չեն բացառում, որ Թրամփը կարող է կրկին սպառնալիքներ հնչեցնել Գրենլանդիայի շուրջ, նշում է CNN-ը։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր