Արփունք գյուղի ճանապարհին 22-ամյա վարորդը «УАЗ 452»-ով կողաշրջվել է և հայտնվել ձնակույտերի մեջ
Արտակարգ Պատահար
Այսօր՝ հունվարի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 06։20-ի սահմաններում Արփունք գյուղ տանող ճանապարհին Գեղարքունիքի մարզի բնակիչ 22-ամյա Սերժիկ Զ․-ն իր վարած «УАЗ 452» մակնիշի ավտոմեքենայով կողաշրջվել է։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Վարդենիսի հրշեջ փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ։Փրկարարները քաղաքացիների հետ ուղղել են ավտոմեքենան։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր