UFC 324. Թեթև քաշային կարգը նոր ժամանակավոր չեմպիոն ունի
Սպորտ
UFC 324-ի գլխավոր միջոցառումը, որը տեղի ունեցավ 2026 թվականի հունվարի 25-ին Լաս Վեգասում, ավարտվեց Ջասթին Գեյջիի և Փեդի Փիմբլեթի միջև միաձայն որոշմամբ (48-47, 49-46, 49-46) հաղթանակով։
Այս հաղթանակով Գեյջին նվաճեց UFC-ի թեթև քաշային կարգի ժամանակավոր տիտղոսը։
Այսպիսով, ամերիկացին դարձավ պատմության մեջ առաջին երկակի ժամանակավոր չեմպիոնը։
Նշենք, որ թեթև քաշային կարգի բացարձակ չեմպիոնի տիտղոսը ներկայումս պատկանում է վրացական արմատներով իսպանացի, դեռևս անպարտելի Իլիա Թոփուրիային։ Վերջինս ընտանեկան խնդիրների պատճառով դադար է վերցրել մարզական կարիերայում։


















































Ամենադիտված
Սպասվում է անոմալ տաք եղանակ՝ նորմայից մինչև 25 աստիճան բարձր