Հայաստանի հավաքականի նախկին պաշտպանն ավարտել է կարիերան
Սպորտ
Հայաստանի ազգային ընտրանու նախկին պաշտպան Անդրե Կալիզիրը պաշտոնապես ավարտել է պրոֆեսիոնալ ֆուտբոլիստի կարիերան, հայտնում է armsport.am-ը՝ հղում, անելով Transfermarkt հարթակին։
35-ամյա ֆուտբոլիստի վերջին հանգրվանը շվեդական «Բրոմապոյկարնան» էր, նա այստեղ էր 2023 թվականից։ Մինչ այդ Կալիզիրը հանդես է եկել Շվեդիայի, Դանիայի և Հունաստանի տարբեր ակումբներում։
Հայաստանի հավաքականում նա իր նորամուտը նշել է 2018 թվականին՝ ընդհանուր առմամբ մասնակցելով 34 հանդիպման։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը