Middle East Eye․ ԱՄՆ-ը քննարկում է Իրանի դեմ թիրախային հարվածներ հասցնելու հնարավորությունը
ԱՄՆ
Միացյալ Նահանգները քննարկում են Իրանի դեմ թիրախային հարվածներ հասցնելու հնարավորությունը, որոնք ուղղված կլինեն իրանցի պաշտոնյաների և հրամանատարների դեմ, որոնք, Վաշինգտոնի վարկածով, առնչություն ունեն ցուցարարների մահվան հետ։ Այդ մասին հայտնում է Middle East Eye պորտալը՝ հղում անելով Պարսից ծոցի երկրներից մեկի աղբյուրին։
Աղբյուրի խոսքով՝ ԱՄՆ-ը կարող է հարվածներ հասցնել Իսլամական Հանրապետությանը արդեն այս շաբաթ, սակայն հարվածների ժամկետները դեռևս քննարկման փուլում են։ Նշվում է, որ ամերիկյան վարչակազմի ներսում ընթանում են քաոսային քննարկումներ՝ Իրանի հնարավոր պատասխան քայլերի վերաբերյալ։
ԱՄՆ հետախուզության նախկին աշխատակիցը պորտալին հայտնել է, որ իր պատկերացմամբ՝ հիմնված ԱՄՆ վարչակազմում ընթացող քննարկումների վրա, ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփը «չի հրաժարվել Իրանում իշխանափոխության հասնելու ձգտումից»։
Ավելի վաղ Թրամփը Axios-ին տված հարցազրույցում հայտարարել էր, որ ԱՄՆ-ը խոշոր ուժեր է կենտրոնացրել Իրանի մերձակայքում, ինչպես նաև վստահություն էր հայտնել, որ Թեհրանը պատրաստ է երկխոսության և Վաշինգտոնի հետ հնարավոր համաձայնությունների։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը