Ֆինլանդիայի վարչապետը հայտարարել է Պուտինի հետ բանակցությունների պատրաստակամության մասին
Աշխարհ
Ֆինլանդիայի վարչապետ Պետերի Օրպոն պատրաստ է բանակցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, սակայն կարծում է, որ ժամանակը դեռ չի հասունացել։ Նա այս մասին հայտարարել է ֆիննական Iltalehti հրատարակությանը տված հարցազրույցում։
Ըստ Օրպոյի՝ ստեղծված իրավիճակը չի կարող հավերժ շարունակվել, և որոշ պահի եվրոպացի առաջնորդները ստիպված կլինեն երկխոսություն սկսել Մոսկվայի հետ, որից կախված է Ուկրաինայի խաղաղ կարգավորումը։
«Հարցին ի պատասխան՝ Օրպոն պատասխանել է, որ անպայման կցանկանար նստել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների սեղանի շուրջ, սակայն երկխոսության ժամանակը դեռ չի եկել», - հոդվածում մեջբերվում է նրա խոսքերը։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը