Գերմանիայի պատմական պատասխանատվությունը Հոլոքոստի համար մնում է անփոփոխ. Մերց
Աշխարհ
Գերմանիայի պատմական պատասխանատվությունը Հոլոքոստի համար մնում է անփոփոխ, և նման բան այլևս չպետք է կրկնվի։ Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը այս մասին գրել է իր ֆեյսբուքյան էջում՝ Հոլոքոստի միջազգային հիշատակի օրը։
Քաղաքական գործիչը շեշտել է, որ հակասեմիտիզմը տեղ չունի Գերմանիայում, և երկիրը ամեն օր հիշում է հրեաների համակարգված ոչնչացումը, այլ ոչ թե միայն Հոլոքոստի հիշատակի օրը։
Անցյալ տարվա դեկտեմբերի սկզբին Մերցը կատարեց իր առաջին պաշտոնական այցը Իսրայել, որտեղ այցելեց Յադ Վաշեմ Հոլոքոստի հուշահամալիր և ծաղկեպսակ դրեց այնտեղ։ Նա նաև իսրայելցի ղեկավարների հետ քննարկեց Գազայի հատվածում ստեղծված իրավիճակը և հանդիպեց քաղաքացիական հասարակության և մտավորականության ներկայացուցիչների հետ։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը