Իտալիան կրճատում է իր դիվանագիտական անձնակազմը Իրանում
Աշխարհ
Իտալիան զգալիորեն կկրճատի Թեհրանի դեսպանատան աշխատակիցների թիվը, մեծ մասը կվերադառնա, հայտնում է Իտալիայի ԱԳՆ մամուլի ծառայությունը։
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, նախօրեին Իտալիայի ԱԳ նախարար և փոխվարչապետ Անտոնիո Տայանիի նախագահությամբ կայացել է ԱԳՆ-ի ճգնաժամային խմբի նիստը, որի արդյունքում ընդունվել է նշված որոշումը։
«Նախարարը հաստատել է, որ առաջնահերթությունը մնում է իտալացի քաղաքացիների շահերի ապահովումը, և տվել է հրաման դեսպանատան աշխատակազմի զգալի կրճատման վերաբերյալ, որի մեծ մասն առաջիկա ժամանակահատվածում կվերադառնա Իտալիա», — ասված է հաղորդագրությունում։
Նիստին, ինչպես մանրամասնել են, մասնակցել են Իտալիայի դեսպանները Թեհրան, Թել Ավիվ, Վաշինգտոն, ինչպես նաև ԵՄ-ում Իտալիայի մշտական ներկայացուցիչը Բրյուսելում։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը