Էնդրիկը ռեկորդային արդյունք է գրանցել Լիգա 1-ում
Սպորտ
Մադրիդի «Ռեալից» վարձավճարով «Լիոն» տեղափոխված հարձակվող Էնդրիկը հեթ-տրիկ է ձևակերպել «Մեցի» դեմ խաղում, որն ավարտվել է 5:2 հաշվով։
Ըստ Madrid Zone-ի՝ 19 տարեկան 188 օրականում Էնդրիկը դարձել է Ֆրանսիայի առաջնության (Լիգա 1)՝ 21-րդ դարի չորրորդ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ում հաջողվել է մեկ խաղում երեք գոլ խփել։ Այս ցուցանիշով նրան գերազանցում են Ժերեմի Մենեզը (17 տարեկան, 260 օրական),
Կիլիան Մբապեն (18 տարեկան, 53 օրական) և
Ուսման Դեմբելեն (18 տարեկան, 296 օրական):
Հունվարի սկզբին «Ռեալից» տեղափոխվելուց հետո Էնդրիկը «Լիոնի» կազմում մասնակցել է երեք հանդիպման՝ դառնալով 4 գոլի և 1 գոլային փոխանցման հեղինակ։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը