Թրամփը հայտարարել է Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերի բարձրացման մասին
ԱՄՆ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր TruthSocial սոցիալական ցանցի էջում հայտարարել է, որ Հարավային Կորեայից ներմուծվող ապրանքների մաքսատուրքերը բարձրացնում է 15%-ից մինչև 25%։
Սպիտակ տունը մեղադրել է Հարավային Կորեայի օրենսդիր մարմնին Վաշինգտոնի հետ կնքված համաձայնագրով ստանձնած պարտավորությունները չկատարելու մեջ։
«Քանի որ Կորեայի խորհրդարանը չի վավերացրել մեր պատմական առևտրային համաձայնագիրը, ինչպես դա նրա իրավասությունն է, ես այսուհետ բարձրացնում եմ Հարավային Կորեայի ավտոմեքենաների, փայտանյութի, դեղագործական արտադրանքի և փոխադարձ մաքսատուրքերի ենթակա մյուս բոլոր ապրանքների մաքսատուրքերը 15%-ից մինչև 25%», - հայտարարել է Թրամփը։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը