ԱՄՆ-ում ձմեռային փոթորկի պատճառով ավելի քան 20 մարդ է մահացել
ԱՄՆ
Վերջին օրերին Միացյալ Նահանգներում ավելի քան 20 մարդ է մահացել երկիրը պատուհասած ձմեռային փոթորկի հետ կապված պատճառներով, հաղորդում է New York Post-ը։
«Մահացել է առնվազն 26 մարդ, այդ թվում՝ երկու դեռահաս, որոնք սահնակ էին վարում», - նշել է հրատարակությունը։
Լրագրողների խոսքով՝ եղանակային պայմանների հետ կապված առաջին մահվան դեպքը գրանցվել է 16-ամյա աղջկա մոտ, որը իր ընկերուհու հետ ավտոմեքենայից քարշակվող սահնակ էր վարում, և բախվել ծառին։
Արկանզասում 17-ամյա մի տղա նույնպես սահնակ վարելիս բախվել է ծառին։


















































Ամենադիտված
Վենսը Բաքվում կատակել է Մեհրիբան Ալիևայի մասին