Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի». ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞ն ՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծը Եվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանին Իտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց Պուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերին Դանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համար Բեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչի Ռուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին «Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածները 

Խաղաղության գինը. Հայաստանը վճարեց մարդկային կյանքերով, տարածքներով և ազգային արժանապատվությամբ

Խաղաղությունը երբեք անվճար չէ, այն վճարվում է մարդկանց կյանքերով, կորուստներով և համազգային փորձով, որը պիտի հիշվի ու գնահատվի։
Իսկ թվացյալ խաղաղության համար Հայաստանը վճարեց  չափազանց թանկ գին։
Շատ հայորդիներ չվերադարձան տուն, և նրանց կորուստը թողեց անջնջելի հետք մեր հիշողության մեջ։

Խաղաղության գինը տեսանելի է ամեն անկյունում՝ գերեզմաններում, լքված տներում, հայացքներում, որոնք սպասում են վերադարձի։
Մինչ այսօր կան ռազմագերիներ, որոնք  Բաքվի բանտերում են, իսկ շատ երիտասարդների ճակատագիրը մնում է անհայտ։
Նրանց հարազատները ապրում են անհանգստությամբ, սպասելով մի լույսի, որը կբերի խաղաղություն իրենց ընտանիքներին։

Խաղաղության ճանապարհը նաև հազարավոր ընտանիքների ցավն է։
Տարածքներ կորեցին, միլիոնավոր ճակատագրեր խեղվեցին, և ազգային արժանապատվությունը ծանր փորձի ենթարկվեց։Այս ամենը ծածկվում է «Հիշատակի և խոնարհման օրով», մինչդեռ իրականում դա դավաճանության օր է:

 «Մայր Հայաստան » կուսակցության առաջնորդ Անդրանիկ Թևանյանի խոսքով՝ այս իշխանություններն անընդհատ շահարկում են խաղաղություն բառը,  բայց դրա գինը միակողմանի զիջումներն են և հազարավոր կորուստները․
 «Հիշենք, որ 44-օրյա պատերազմից առաջ էլ քարոզվում էր, թե «վերելակային դիվանագիտությամբ» այլևս պատերազմ չի լինի։ Օրվա իշխանությունը ուղիղ, առանց միջնորդների բանակցում էր Ալիևի հետ և հայտարարում էր, որ խաղաղություն է հաստատվել, սակայն արդյունքում ստացանք 44-օրյա պատերազմ՝ զոհերով ու կորուստներով։

Այնուհետև նշեցին, որ խաղաղություն կլինի, եթե հանձնենք Արցախը՝ պաշտպանելով Սյունիքի միջանցքը։ Սա, սակայն, անբարոյական և հակապետական քաղաքականություն էր, բայց ներկայացվում էր որպես խաղաղության երաշխիք։
Խաղաղություն չի կարող լինել այն դեպքում, երբ մեր տարածքների մի մասը օկուպացված է։ Ընթացիկ իշխանությունների վարած քաղաքականությունը խաղաղություն չի ապահովում, այլ պարզապես հրադադարի դիմաց հակառակորդի պահանջների փուլային կատարում է»։

-Պարո՛ն Թևանյան, Արցախի հանձնումից հետո, Արցախը բռնի ուժով նվաճելուց հետո, այսօր Ադրբեջանը անընդհատ առաջ է տանում իր խոսույթում  «Արևմտյան Ադրբեջան» թեզը՝ իր իսկ հորինած։ Հիմա, եթե իրադրությունները համեմատենք, ստացվում է, որ Արցախը առաջին քա՞յլն էր Հայաստանի՝ «Արևմտյան Ադրբեջանի» վերածման ճանապարհին։

-Ադրբեջանում նախկինում էլ էին խոսում, բայց այս իշխանության օրոք հաճախ են դա անում, և իրենք դրա հիմքերը ունեն, քանի որ տեսնում են, որ անընդհատ պատրաստակամություն կա զիջումների, և պարզ է, որ պարտված ղեկավարը և այն մարդը, ով բացառապես շահագրգռված է իր սեփական աթոռն ու կաշին փրկելու հարցով, պատրաստ է պայմանավորվել թշնամու հետ, որպեսզի կարողանա կեղծ խաղաղության օրակարգի անվան տակ անցկացնել իր անձնական ծրագրերը:

Փաշինյանին աջակցում են Թուրքիան ու Ադրբեջանը և չեն էլ թաքցնում, որ իրենք սատարելու են նրան առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ, որովհետև այդպիսի գործիչ նրանք Հայաստանում ենթադրում են և կարծում են ճիշտ են ենթադրում, որ այլևս չեն գտնելու:

Դրա պատճառով նրանք մտածում են, որ այս իշխանության վերարտադրության պարագայում հնարավորություն կա նաև կյանքի կոչելու Արևմտյան Ադրբեջան ծրագիրը: Իրենք դրա հիմքերը ունեն, որովհետև ինչ պահանջել են, ստացել են մինչև հիմա, ինչը պետք է նրանց համոզի, որ հետագայում չեն ստանա:

-Պարո՛ն Թևանյան, խաղաղության համար վճարեցինք, փաստորեն, ոչ միայն Արցախի կորուստի գնով, այլ նաև 1000-ավոր զոհերի, ռազմագերիների, այսօր, ցավոք սրտի, ունենք անհայտ կորածներ, նրանց ճակատագիրն է անհայտ մնում։ Թեև վերջերս 4 ռազմագերի վերադարձվեց, բայց դեռ շատերը մնում են Բաքվի բանտերում, այս ուղղությամբ քայլեր տեսնո՞ւմ եք իշխանությունների կողմից։

-Այն, ինչ հիմա տեղի է ունենում՝ գերիների վերադարձը, Ադրբեջանի տարածքով ցորենի և վառելիքի ներմուծումը, բոլորը PR-ակցիայի շրջանակներում են և նպատակ ունեն աջակցել նաև Նիկոլ Փաշինյանին, որպեսզի նա կարողանա ցույց տալ, որ իր այսպես կոչված խաղաղության օրակարգը առաջ է ընթանում: Բայց մյուս կողմից որևէ ծպտում չկա Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության հետ կապված, այսինքն՝ մենք Բաքվում ունենք պահվող մարդկանց, և նրանց հաստատ բաց չեն թողնում և չեն թողնելու, որովհետև նրանք առևտրի առարկա են:

Այս առումով Նիկոլ Փաշինյանը հիմնականում իրականացնում է PR-ակցիաները նաև Բաքվի աջակցությամբ, քանի որ բոլորը պատրաստվում են խորհրդարանական ընտրությունների: Մարդիկ ուզում են ցույց տալ, որ Փաշինյանը խաղաղության խորհրդանիշ է, սակայն Փաշինյանը միշտ եղել է պարտության և պատերազմի խորհրդանիշ:

-Պարո՛ն Թևանյան, այսօր նաև մի ցավալի, երևույթի ենք ականատես լինում։ Մեր այն տղաները,  ովքեր իրենց կյանքը զոհել են հանուն հայրենիքի, նրանց  հիշատակը հարգելու,  արարքը արժևորելու փոխարեն նրանց ծնողներին են ճնշումների ենթարկում։ Տեսնում ենք, որ շատ հաճախ այն ծնողները, ովքեր իրենց դժգոհություն են հայտնում այս իշխանությունների, նրանց վարած քաղաքականության հետ կապված, նրանցից ոմանկ այսօր բանտերում են, մի մասը ճնշումների է ենթարկվում, քրեական ինչ-որ գործեր կան հարուցված նրանց նկատմամբ։ 

-Այս իշխանությունը փարիսեցեական և դեմագոգիկ բնույթ ունի։ Օրինակ, այսօր հայտարարել են հիշատակի օր, բայց հենց իրենց պատճառով տեղի ունեցավ պատերազմը, նրանք պարտվեցին այդ պատերազմում։ Կան տարբեր վարկածներ՝ թե ինչու, սակայն նրանք բերեցին զոհեր, ավերածություններ, և հիմա «կոկորդիլոսի արցունքներ» են թափում այդ ամենի համար։

Սա իրենց օրինաչափությունն է, ոչ փարիսեցությունը։ Մասնավորապես՝ մի կողմից խոսել, որ հարգում են զոհերին, մյուս կողմից՝ հետապնդել նրանց ծնողներին։ Մի կողմից հայտարարել, թե պայքարելու են Արցախի ինքնորոշման համար, իսկ հետո հայտարարել, որ Արցախը՝ Ադրբեջանին։

 «Հիմա հույս դնել Ալիևի վրա, մեղմ ասած, անմտություն է։ Ով կարող է երաշխավորել, որ այս իրավիճակում էսկալացիա չի լինի կամ Ալիևը չի փորձի այլ միջոցներով հասնել իր նպատակներին։ Ադրբեջանի նպատակները նույնն են մնացել, և դրա մասին գրեթե ամենօրյա ռեժիմով հայտարարում են, նույնը վերաբերում է նաև Թուրքիայի հովանավորությանը։ Շատ հայտարարություններ են արվում՝ թե ինչ պետք է կատարվի։

Ադրբեջանի պահանջները և այս պարագայում խաղաղության մասին խոսելը անլուրջ է։ Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, նրա նպատակը Հայաստանի նկատմամբ վերահսկողություն հաստատելն է։ Խաղաղության մասին խոսք լինել չի կարող։ Այս ժամանակահատվածում, ճիշտ է, ակտիվ ռազմական գործողություններ չկան, բայց դեռևս 2020-ին իրավիճակը ցույց տվեց, որ տարուց ավելի սահմանին կրակոցների բացակայությունը չի երաշխավորում, որ Ադրբեջանի ագրեսիան չի շարունակվի։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից հետո էլ Ադրբեջանը շարունակեց հարձակվել Արցախում և էթնիկ զտումներ իրականացնել։

Ալիևը այլևս խաղաղության ձգտող չէ. դա հիմարություն է մտածել, որ նա ցանկանում է խաղաղություն։ Նրա նպատակը մեկ է՝ Հայաստանի պետության քայքայումը և փլուզումը։ Միակ երաշխիքը ուժեղ պետություն և ուժեղ բանակ ունենալն է։ Ավելին, նույնիսկ այն երկրները, որոնք նախկինում այնքան ուշադրություն չեն դարձրել իրենց զինված ուժերին, այսօր զգալիորեն մեծացնում են ռազմական ծախսերը. մենք դա տեսնում ենք Եվրոպայում և այլ երկրներում։

Այս պարագայում Հայաստանի ռազմական ծախսերը կրճատվում են, իսկ Ադրբեջանի ռազմական ծախսերը ավելանում։ Հայաստանը խոսում է խաղաղության մասին, իսկ Ադրբեջանը նկրտումներ ունի Հայաստանի Հանրապետության տարածքների վրա։ Ադրբեջանի զորքերը շարունակում են գտնվել Հայաստանի տարածքներում և չեն պատրաստվում հետ քաշվել սուվերեն տարածքներից։ Ավելին, ամրաշինական աշխատանքներ են կատարվում օկուպացված տարածքներում, որտեղից պետք է մոտ տարիուկես առաջ հետ քաշվեին  »,-նշում է Դանիելյանը։


Ինչ  վերաբերում է անհայտության մեջ գտնվող մեր հայրենակիցների և գերիների ճակատագրին Գառնիկ Դանիելյանը նշում է՝ նրանց վերադարձի ուղղությամբ այս իշխանությունները որևէ քայլ չեն ձեռնարկում․

 «Ես բազմիցս հանդիպել եմ մեր տղաների ընտանիքների հետ, և նրանք, մեղմ ասած, գոհ չեն իշխանությունների վարած քաղաքականությունից։ Մոտավոր տվյալներով մեզ հասել է, որ 240 անհայտության մեջ գտնվող հայրենակից կա, և նրանց ճակատագիրը դեռևս անհայտ է։ Այս ուղղությամբ որևէ քայլ չի իրականացվում։

Ազգային և միջազգային հայցերից հետ քաշումները ևս վրդովեցրել են մարդկանց։ Նույն կերպ էլ գերիների վերադարձի գործընթացում. նույնիսկ նրանց վերադարձից հետո պարզ է դառնում, որ Ադրբեջանի իշխանությունները երկար ամիսներ չեն տրամադրել որևէ տեղեկություն գերության մեջ գտնվողների մասին»,-ասաց Դանիելյանը՝ հիշեցնելով, որ մինչ օրս բաքվի բանտերում են գտնվում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը և այլ գերի պահված անձինք, որոնց ապագայի մասին որևէ հստակ բացատրություն չի տրվում։

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Փաշինյանը պատրաստվում է սահմանադրական փոփոխությունների համար հանրային «մեծ գրոհի».ՔՊ-ականները վերջին ու հուսահատ ճիգերն են գործադրում Ծառուկյանը ԱԱԾ պադվալում հումորներ է անում Ավետ Կոնջորյանի «հարցով» դիմել են ՔՊ վարչությանը. կուսակցությունից կհեռացնե՞նՔՊ-ում զոնդաժ է արվում․ ինչպես ծախել սահմանադրության նախագիծըԵվրոպական բանակցություններից դեպի Մոսկվա․ ինչո՞ւ Փաշինյանը Պուտինի հետ հանդիպումից առաջ փոխեց դեսպանինԹրամփը հրամայել է կապալառուներին համակարգել Կոնգրեսին ներկայացված տվյալներըՖրանսիան Աբու Դաբիի բանակցությունների համար նոր պահանջ է ներկայացրելՄելանյա Թրամփը հույս ունի, որ Ուկրաինայում հրադադար կհաստատվի մինչև Սուրբ Ծնունդ Ռուսաստանն առաջարկել է Իրանից տեղափոխել միջուկային վառելիքի մի մասըԻտալիայում համընդհանուր գործադուլ․ հարյուր հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցՄոլդովան հավանություն է տվել Ուկրաինայի հետ ռազմական համաձայնագրինՆԱՏՕ-ի հետախուզական անօդաչուն Սև ծովում կրկին կորցրել է կապըԱՄՆ-ը թույլատրել է Չինաստանին վաճառել 879 հազար AI չիպՊուտին․ Արևմուտքի աջակցությունը Ուկրաինային ծառայում է սեփական շահերինԴանիել Դևիս․ պատերազմի շարունակությունը կարող է կործանարար լինել Ուկրաինայի համարԲեռլինում հազարավոր երիտասարդներ դուրս են եկել փողոց՝ ընդդեմ զորակոչիՌուսական հրթիռներ՝ ՆԱՏՕ-ի տարածքո՞ւմ․ Լեհաստանը խոսում է սադրանքի մասին«Մոսադի» ղեկավարը Վաշինգտոնում կոչ է արել վերսկսել Իրանի դեմ հարվածներըՖիդանը քննադատել է ՆԱՏՕ-ին․ «Մեր անվտանգությունը Մերձավոր Արևելքում չի ապահովվել»Լոռու մարզի որոշ բնակավայրերում գազանջատումներ կլինեն Լագարդը զգուշացնում է Եվրոպային՝ կիբեռսպառնալիքները և տնտեսական ռիսկերը մեծանում են«Գրոսսին լրտես է»․ Իրանում պահանջում են արգելել միջուկային գործակալության ղեկավարի մուտքըԲրիտանիան հաստատել է կիբեռգործողությունները Ռուսաստանի և Չինաստանի դեմԳազայի համար խոստացված 17 միլիարդից 2 տոկոսն էլ չկա․ բանագնացը մեկնում է ՄոսկվաՌուսաստանն ու Ուզբեկստանը ստորագրել են 2027 թվականի ռազմական համագործակցության ծրագիրՄիլիարդների խաղ․ GTA VI-ը վաճառքի և ժողովրդականության նոր ռեկորդներ է սահմանումԹուրքիան ստացել է առաջին երեք «Քըզըլէլմա» անօդաչու կործանիչները․ հայտարարվում է նոր փուլՌուսաստանը չի տեսնում միջուկային բանակցությունների արագ վերսկսման հիմքերԷստոնիան դեկտեմբերի 1-ից փակում է Ռուսաստանի հետ ավտոանցակետերը11 տարվա աշխատանք՝ հանուն առողջ մաշկի․ անվանի բժշկի ստեղծած Արմոդերմը՝ միջազգային շուկայի ճանապարհինBIGBANG-ի անակնկալ երգը․ ի՞նչ է նշանակում «GiiiRIP» անունըՀարավային Կորեայում քննություններին իրենց հետ գաջեթներ բերող ուսանողները կարող են բանտարկվելՄերցը պատրաստ է մեղմել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները․ ո՞րն է Բեռլինի պայմանըԻրանը հերքել է ԱՄՆ-ի մեղադրանքները քիմիական և կենսաբանական զենքի մասինՇարմազանովը՝ Փաշինյանին․ Ալիևի պահանջը կատարելուց հետո ինձ ի՞նչ՝ վարչապետ կմնաս, թե՞ ոչԻրանի պատերազմը կանգնեցնելու փորձը տապալվել է․ ԱՄՆ Սենատում 48 ձայնը չի բավարարելՊենտագոնը զինամթերքի արտադրության երկարաժամկետ ծրագիր չունիԼը Պենի կուսակցության գրասենյակում խուզարկություն է անցկացվելԹրամփը Եվրոպային հորդորել է գործարքի գնալ Պուտինի հետ․ ո՞ւր կուղղվեն Ուկրաինայի գումարները«Բիթլզի» 1965-ի երգը նոր տեսահոլովակ ունի․ գլխավոր դերում Օուեն Քուպերն էԵրեկ Հաագայում պատմական վճիռ է կայացվել, որը կարևոր նախադեպ է նաև Արցախի հարցի համարՄոսկվան մերժում է Ուկրաինայի նույնիսկ «քվազիանդամակցությունը» ՆԱՏՕ-ինՀայաստանն ընդունել է Գազայից երեք պաղեստինցի երեխայի՝ մասնագիտացված բժշկական օգնություն ցուցաբերելու նպատակովՋեյմս Բլանթը ստացել է «Icon» մրցանակն ու իրեն համացանցային մեմ անվանելՏափերականի դպրոցի առաջին դասարանի ուսուցչուհին սկոտչով փակել է աշակերտների բերաններըԻնչո՞ւ Ստալոնեն չէր վաճառում «Ռոքիի» սցենարը․ այդ պատմությունն արդեն մեծ էկրանին էՅՈՒՆԻՍԵՖ․ Ուկրաինայում տասը ամսում 114 երեխա է զոհվել, 1 030-ը՝ վիրավորվելԸստ Կիևի՝ Թաթարստանում նավթի մեկ բաք է բռնկվել, ևս երկուսը վնասվել ենԱրամ Առաջինը հանդիպել է Լիբանանի նախագահի հետ
Ամենադիտված