Բրիտանիայում խորը աղքատությունը հասել է ռեկորդային մակարդակի
Աշխարհ
Բրիտանիայում խորը աղքատության մակարդակը հասել է վերջին 30 տարվա ամենաբարձր ցուցանիշին, ասվում է Joseph Rowntree Foundation (JRF) հիմնադրամի նոր հաշվետվությունում։
Հաշվետվության համաձայն՝ մոտ 6.8 միլիոն մարդ ապրում է «խորը աղքատության» պայմաններում՝ երբ ընտանիքի եկամուտը չի գերազանցում ազգային միջին եկամտի 40%-ը։ Այս վիճակում գտնվողները կազմում են բնակչության շուրջ 10%-ը, այսինքն՝ աղքատների գրեթե կեսը, գրում է reuters- ը:
Չնայած վերջին տասնամյակների ընթացքում ընդհանուր աղքատությունը մի փոքր նվազել է, բայց խորը աղքատության թվերը աճում են։ Մասնավորապես, երեխաների աղքատությունը շարունակում է աճել արդեն երրորդ տարին անընդմեջ՝ ընդգրկելով մոտ 4.5 միլիոն երեխա։
JRF–ը զգուշացնում է, որ անհրաժեշտ են լրացուցիչ գործողություններ՝ խորը աղքատությունը ճնշելու համար։ Չնայած տնտեսության աճին ու գնաճի ազդեցությանը, խորը աղքատության մակարդակը շարունակում է աճել, և շատ ընտանիքներ չեն կարող ապահովել նույնիսկ իրենց ամենօրյա կենսական կարիքները։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը