Լավրովը հանդիպել է ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների հետ
Քաղաքական
Երեքշաբթի՝ հունվարի 27-ին, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը բանակցություններ է վարել Անկախ Պետությունների Համագործակցության (ԱՊՀ) երկրների դեսպանների հետ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը։
«...Մոսկվայում տեղի է ունեցել Սերգեյ Լավրովի և Ռուսաստանում հավատարմագրված ԱՊՀ անդամ պետությունների դեսպանների միջև ավանդական հանդիպումը», - նշվում է հաղորդագրության մեջ։
ՌԴ ԱԳՆ–ն նշել է, որ հանդիպման մասնակիցները մտքեր են փոխանակել միջազգային արդիական հարցերի շուրջ և ամփոփել եվրասիական ինտեգրացիոն միավորումների շրջանակներում բազմակողմ համագործակցության անցյալ տարվա արդյունքները։


















































Ամենադիտված
Երբ կմեկնարկի փետրվար ամսվա կենսաթոշակների վճարումը