Bloomberg․ ԱՄՆ-ը կարող է մինչև 500 զինվոր ուղարկել Ռումինիա՝ Իրանի դեմ գործողությունների աջակցման համար
ԱՄՆ
Միացյալ Նահանգները կարող է մինչև 500 զինծառայող ուղարկել Ռումինիա՝ Մերձավոր Արևելքում իրականացվող գործողություններին աջակցելու նպատակով։ Այդ մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով իրավիճակին ծանոթ աղբյուրներին։
Աղբյուրների տվյալներով՝ Ռումինիան պատրաստվում է նաև հաստատել ԱՄՆ-ի խնդրանքը՝ ժամանակավորապես տեղակայելու ամերիկյան կործանիչներ Սև ծովի ափին գտնվող Միխայիլ Կոգըլնիչանու ավիաբազայում։ Բազան նախատեսվում է օգտագործել որպես լոգիստիկ կենտրոն, որտեղ կկազմակերպվեն ավելի լայնածավալ մատակարարման գործողություններ և ռազմական ինքնաթիռների վերալիցքավորում՝ Մերձավոր Արևելքում ամերիկյան գործողություններին աջակցելու համար։
Հաղորդվում է, որ Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը արդեն հրավիրել է երկրի Բարձրագույն պաշտպանության խորհրդի նիստ, որտեղ քննարկվել է Ռումինիայի տարածքում «լրացուցիչ ռազմական ուժերի» հնարավոր տեղակայումը։ Ավելի վաղ The New York Times-ը հայտնել էր, որ Իրանի հարվածների հետևանքով վնասվել է ԱՄՆ-ի առնվազն 17 ռազմական օբյեկտ Մերձավոր Արևելքում։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում