Ֆոն դեր Լայեն․ Ռուսական վառելիքին վերադառնալը կլինի ռազմավարական սխալ
Աշխարհ
Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հայտարարել է, որ Եվրոպական միության համար ռուսական էներգակիրների ներմուծմանը վերադառնալը կլինի «ռազմավարական սխալ»։ Նրա խոսքերը փոխանցում է РИА Новости-ն։
Եվրոպական խորհրդարանի լիագումար նիստում ելույթ ունենալիս ֆոն դեր Լայենը նշել է, որ որոշ քաղաքական գործիչներ առաջարկում են հրաժարվել Եվրամիության երկարաժամկետ էներգետիկ ռազմավարությունից և վերադառնալ ռուսական հանածո վառելիքին։ Նրա գնահատմամբ՝ նման քայլը կդարձնի ԵՄ երկրները ավելի կախված, խոցելի և թույլ։
Ֆոն դեր Լայենի հայտարարությանը արձագանքել է նաև Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Դիվանագետը հեգնական կերպով նշել է, որ եվրոպացի պաշտոնյան «մոռացել է ավելացնել», թե ռուսական գազը ժամանակին օգնել է Եվրամիությանը խուսափել տնտեսական լուրջ ճգնաժամից։


















































Ամենադիտված
Սպանություն է տեղի ունեցել Երևանում